Փորձե՞լ եք Թամարայի պելմենները. հենց այդ անմոռանալի համն է ոգեշնչել մեզ՝ պատրաստել ձեզ համար այս նյութը, որում, հուսով ենք, մի նորություն կբացահայտեք այս սիրված ուտեստի մասին:
Քչերը գիտեն, որ պելմենների անվանումը ծագել է 2 ուդմուրտական բառից՝ պել (ականջ) և նյան (հաց): Անվանման ընտրությունը պարզ կդառնա այն բանից հետո, երբ ուշադիր զննեք պելմենների տեսքը. իսկապես ականջախեցուն նմանություն կա, այնպես չէ՞:
Այս ուտեստի սկզբնաղբյուր են համարվում Եվրոպան ու նույնիսկ Չինաստանը, սակայն պետք է նշենք, որ պելմենների մասին խոսելիս մարդիկ պատկերացնում են հիմնականում սիբիրյան տարբերակը: Հենց այստեղից էլ 14-րդ դարից սկսվեց տարածվել այս համեղագույն ուտեստի տարածումը դեպի Ռուսաստանի արևմուտք:
Պելմենների միսը երկար ժամանակ պահվում էր ցուրտ պայմաններում, իսկ երբ այն պատվում էր խմորով, դրա հոտը չէր տարածվում ու գրավում գիշատիչներին:
Նախկինում պելմեններն օգտագործվում էին աստվածներին կենդանիների զոհաբերման արարողակարգերում, ու դա է պատճառը, որ դասական պելմենների միսը բաղկացած է տավարի, խոզի և ոչխարի մսերի խառնուրդից:
Մարդիկ կան, ովքեր պելմենների պատրաստի լինելու աստիճանը ստուգում են՝ ելնելով դրանց՝ ջրում լողալու ձևից, իսկ Սիբիրում այս գործընթացն ավելի բարդ է: Խմորի մեջ մսից զատ ավելացվում է նաև սառցաջուր: Այնուհետև փակ պելմենները պահվում են խստաշունչ ցրտի պայմաններում, ջուրը սառչում է, ինչը միսն է՛լ ավելի հյութալի ու համեղ է դարձնում: Այս տեսակի պելմենները ջրի երես են դուրս գալիս ոչ թե մեկ, այլ երկու անգամ:
Կա հին ավանդույթ՝ համաձայն որի վեջին փաթաթվող պելմենի մեջ այլ սիմվոլիկ միջուկ է դրվում: Օրինակ՝ կանաչիով միջուկը խոստանում է ուրախություն, շաքարովը՝ հաջողություն, պղպեղովը՝ սեր, մանրադրամովը՝ հարստություն: Իսկ եթե ուտողին ընկնում է ամբողջապես միայն խմորից պատրաստված պելմեն, ուրեմն նրան մե՜ծ երջանկություն է սպասվում:
Չինացիները մի հետաքրքիր ավանդույթ ունեն, որը կարող եք փորձել Թամարայի պելմեններով և մեզ հետ էլ կիսվել արդյունքներով. որպեսզի Ձեր ցանկությունն իրականանա, հարկավոր է ուտել հստակ քանակի պելմեններ: Օրինակ՝ նա, ով ցանկանում է կրկնակի երջանկանալ, պետք է ուտի երկու պելմեն: Հաջողություն է բերում 3, 6, 9 հատ պելմենը, իսկ եթե ցանկանում եք բարեբեր տարի, ապա պետք է ուտեք 4 կամ 5 պելմեն:
Իսկ գիտե՞ք՝ որտեղ են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք պելմենները.
Բրոնքսում գտնվող Golden Gates ռեստորանում, որտեղ 8 կտորից բաղկացած չափաբաժինն արժե $2500: Այս պելմենները մթության մեջ կապտականաչ լույս են արձակում՝ շնորհիվ դրանցում օգտագործված լուսատու ձկան մսի:
Այսքան հետաքրքիր փաստերի կողքին չի լինի առանց հուշարձանի. Իժևսկում գոյություն ունի պելմենու արձան, որի կողքին նկարվելը դարձել է տուրիստերի համար պարտադիր կետերից մեկը: Քաղաքի բնակիչները պնդում են, որ առաջին պելմենները պատրաստվել են հենց այնտեղ:
Իսկ եթե երազում պելմեններ եք տեսել, երազահանները պնդում են, որ ունեք ընտանեկան ջերմության կարիք:
Դե ինչ, սա էլ Թամարայի նորությունները այս սիրված ուտեստի մասին. իսկ Դուք շտապեք մոտակա խանութ՝ գնելու մեր պելմենները և կիսվելու կարծիքներով: Գուցե պելմենների պատրաստման Ձեր գաղտնի՞քն ունեք. կսպասենք նորությունների: