0
am

Բլոգ

Պաղպաղակի պատմությունը
Պաղպաղակի պատմությունը
Պաղպաղակի պատմությունը
Պաղպաղակի պատմությունը

Պաղպաղակի պատմությունը

Սիրելի՛ այցելու, ողջունում ենք քեզ Թամարայի բլոգում՝ խոստանալով հետքաքրքիր նորություններ, թարմացումներ և փաստեր աշխարհի տարբեր անկյուններից: Բլոգը սկսենք շատերի ամենա՜սիրելի քաղցրավենիքի՝ պաղպաղակի պատմությամբ, այնպես որ զինվե՛ք Թամարայի պաղպաղակներով, քանի որ ձեզ շա՜տ ուշագրավ ընթերցանություն է սպասվում:

Շատերն են պաղպաղակը համարում ամռան ամենահամեղ մասը, սակայն քչերը գիտեն՝ ինչպես և երբ է այն առաջացել:

Պաղպաղակի առաջին նախատիպը ստեղծվել է Չինաստանում, ու հավաստի տվյալներ չկան, թե կոնկրետ երբ. խոսքը 4 կամ 5 հազարամյակի պատմության մասին է:

Այդ ժամանակաշրջանում կայսր Թանգը չէր դիմակայում տապին և հրահանգեց ստեղծել ուտեստ, որը կզովացնի իրեն շոգին: Արդյունքում նրան մատուցեցին թարմ քաղցր մրգեր՝ խառնած ձյան հետ, և այս աղանդերը դարձավ նրա ամենասիրելին: Նշենք, որ այս բաղադրատոմսը գաղտնի է պահվել հարյուրամյակներ շարունակ:

Իսրայելում պաղպաղակի նախատիպը ստացել է Սողոմոն Իմաստունը՝ կրկին սառեցրած մրգերով մ.թ.ա. 1-ին հազարամյակում:

Լեգենդներից մեկի համաձայն՝ Ալեքսանդր Մակեդոնացին ևս ձյունե աղանդերի սիրահար էր, ու հատուկ իր համար սարերից մաքուր ձյուն էր իջեցվում, որով էլ ստացվում էր աղանդերը: 

Եվրոպայում պաղպաղակն առաջացել է 13-րդ դարում, երբ ճանապարհորդ Մարկո Պոլոն Չինաստանից բերեց այս պրոդուկտի բաղադրատոմսը: Հենց դա էլ հետագայում կատարելագործվեց իտալացի հրուշակագործների կողմից, որոնք բաղադրատոմսի այդ տարբերակի մեջ կաթ ավելացրին:

Այս բաղադրատոմսը ևս հարյուրամյակներ գաղտնի էր պահվում, սակայն հետո աստիճանաբար սկսեց տարածվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում:

1660 թվականին Փարիզում Ֆրանչեսկո Պրոկոպիոն սկսեց պաղպաղակի վաճառքով զբաղվել: Դրա պատրաստման տեխնոլոգիան գաղտնի էր, իսկ պահպանման համար հարկավոր էր անընդհատ սառը պայմանների ապահովում, ուստի այս աղանդերը լայն տարածում չգտավ այդ ժամանակաշրջանում, քանի որ պետք էր անընդհատ սառույցի կամ ձյան առկայություն: 

1843 թվականին ամերիկացի Նենսի Ջոնսոնը ստեղծեց ձեռքի հարիչ, որի միջոցով խառնում էր մրգեր, հատապտուղներ, սառույց. այս հայտնագործությունը նրա կողմից պատենտավորվեց,  իսկ ավելի ուշ՝ 1851-ին, Ջեյքոբ Ֆասսլի կողմից ստեղծվեց պաղպաղակի առաջին կոմերցիոն հոսքագիծը: Իսկ երբ 1902-ին ստեղծվեցին առաջին արտադրական սառնարանները, պաղպաղակի արտադրությունը թևակոխեց նոր փուլ:

Դե ինչ, այժմ ամենահամեղ պաղպաղակը գտնելու համար ո՛չ հարկավոր է սարերից թարմ ձյուն գտնել, ո՛չ էլ երկա՜ր սպասել դրա պատրաստմանը: Պարզապես այցելել է պետք մոտակա խանութ ու ընտրել Թամարայի անուշահամ պաղպաղակներից. չէ՞ որ մենք արտադրում ենք ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, ձեզ մնում է միայն կողմնորոշվել ընտրության հարցում: