0
am

Բլոգ

Հարիսայի պատմությունն ու ամենամյա փառատոնը
Հարիսայի պատմությունն ու ամենամյա փառատոնը

Հարիսայի պատմությունն ու ամենամյա փառատոնը

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ ։ Գաղտնիք չէ, որ հարիսան մեր ավանդական խոհանոցի ուտեստներից է, որը պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն): Հարիսան ունի դարերի պատմություն, որին կծանոթանանք միասին Թամարայի բլոգում:

Հարիսայի մասին ավանդությունը պատմում է, որ երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, հասնում է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և ձավարն էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին խառնել կաթսայում եղած միսը՝ ասելով՝ <<հարեք զսա>>։ Այդտեղից էլ անունը մնում է հարիսա: Կերակրատեսակը դարեր շարունակ համարվել է մատաղ հյուրերի, եկվորների համար:

Այժմ մոտ 40 տարի է, ինչ Հայաստանում տեղի է ունենում հարիսայի ամենամյա փառատոն: Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել ներկայիս Մուսալեռ գյուղը:

1983թ-ից սկսած այստեղ Մուսա լեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: Հարիսան որպես մատաղ ժողովրդին է մատուցվում, խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի, վերջին տարիներին փառատոնին մասնակցում են նաև մեծ թվով զբոսաշրջիկներ:


Իսկ դուք փորձե՞լ եք Թամարա ֆուդի հարիսան, այն այնքան համեղ է, որ հալչում է բերանում: Հայկական այլ ուստեսների ծանոթանալու, հետաքրքիր բաղադրատոմսերի և պատմությունների համար մնացե՛ք Թամարայի բլոգի հետ, հետևեք նորություններին, իսկ ավանդական տոլմայի տեսակներին ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել <<Տոլման տարբեր երկրներում>> բլոգը: