0
am

Բլոգ

Կաթնաշոռիկի օգուտները
Կաթնաշոռիկի օգուտները
Կաթնաշոռիկի օգուտները
Կաթնաշոռիկի օգուտները

Կաթնաշոռիկի օգուտները

Կաթնաշոռիկներ սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, իսկ դա հրաշալի է, քանի որ այն, համեղ լինելուց բացի, նաև շատ օգտակար է առողջության համար։ Կաթնաշոռը հեշտությամբ մարսվում է և հարուստ է սննդարար նյութերով։ Թամարա ընկերությունն արտադրում է թարմ  և բարձրորակ հումքից պատրաստված կաթնաշոռիկներ, որոնք, անկասկած, կգրավեն ձեր սիրտը, իսկ այսօրվա բլոգում կներկայացնենք կաթնաշոռիկի օգտակարությունը:  

Օգուտներն անչափ շատ են, ահա դրանցից մի քանիսը.

·ուտեստը հարուստ է կալցիումով, որն օգտակար է եղունգների, մազերի, ոսկրային համակարգի համար։

·նախաճաշի ժամանակ կաթնաշոռիկների կանոնավոր օգտագործումը վերականգնում է օրգանիզմում  նյութափոխանակության գործընթացները, կարգավորում է միկրոֆլորան և օգնում քայքայել ճարպային բջիջները։

·կալիումի առկայությունը նպաստում է նյարդային համակարգի ամրապնդմանը, բարելավում է սրտի և արյան անոթների աշխատանքը:

·կաթնաշոռիկները խորհուրդ են տրվում արյան բարձր ճնշման, լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում. դրանք օգնում են օրգանիզմից հեռացնել  ավելորդ հեղուկը։

·մարդիկ, ովքեր որոշակի պատճառներով չեն կարող ուտել միս կամ ձկան սպիտակուց, կաթնաշոռի սպիտակուցները կարող են դիտարկել որպես կատարյալ այլընտրանք:

·քանի որ կաթնաշոռով նրբաբլիթները շատ համեղ են, ուտելիս տրամադրությունը բարձրանում է։

·վիտամին D-ն օգտակար է մարդու իմունային համակարգի համար:

·հղիների համար հատկապես կարևոր են կաթնաշոռիկները, քանի որ օգնում են ոչ միայն մոր օրգանիզմին, այլև երեխայի՝ նոր ձևավորվող ոսկրային համակարգին:

Այսքան առավելություններից բացի՝ կաթնաշոռիկն ունի մեկ թերություն՝ բարձր կալորիականությունը, սակայն դա ոչ միայն չի խանգարում դիետիկ սննդակարգով սնվողներին, այլև դառնում է նախաճաշի կատարյալ տարբերակ՝  հարուստ սննդարար նյութերով:


Վստահաբար ներառեք կաթնաշոռիկները ձեր և ձեր փոքրիկների սննդակարդ՝ հիշելով դրա օգուտների մասին: Մնացեք Թամարայի բլոգի հետ, քանի որ սպասվում են շատ հետաքրքիր նյութեր, որոնք կօգնեն ձեզ գիտակցաբար մոտենալ սննդի ընտրությանը, ձեռք բերել խոհարարական նոր հմտություններ: Իսկ թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել պանրի ահռելի տեսականու մեջ, ընթերցեք <<Ինչպե՞ս ընտրել հալած պանիր>> բլոգում: