«Թամարա» ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 03500525) հիմնադրվել է 1988 թ․-ին ք. Երևանում` որպես պաղպաղակի արտադրական կոոպերատիվ: Ծավալներն ընդլայնելու նպատակով՝ 1992 թ․-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընկերությունը ձեռք է բերել 480ք/մ արտադրական մակերեսով 2600 ք/մ տարածք։ 1997 թ․-ին այդ տարածքում կառուցվել և առ այսօր գործում են կաթի ընդունման և վերամշակման արտադրամաս, կաթնամթերքի, պաղպաղակի, ալրային և կրեմային հրուշակեղենի արտադրամասեր, պանրի արտադրամաս, ժամանակակից լաբորատորիաներ՝ քիմիական և մանրէաբանական, և տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքներ՝ կաթսայատուն, կոմպրեսորային տեղամաս, մեխանիկական տեղամաս, մեքենաների կայանատեղի՝ իր արհեստանոցով։ Ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներն են՝