0
am

Բլոգ

Ինչպե՞ս ընտրել հալած պանիր
Ինչպե՞ս ընտրել հալած պանիր
Ինչպե՞ս ընտրել հալած պանիր

Ինչպե՞ս ընտրել հալած պանիր

Վստահաբար կարող ենք ասել, որ մեր երկրում գրեթե բոլորն իրենց կյանքում գոնե մեկ անգամ փորձել են հալած պանիր, իսկ շատերը դրանց սիրահարն են։ Հալած պանիրների տեսականին հայկական շուկայում մեծ է և բազմազան։ Ինչպե՞ս ընտրել իսկապես բարձրորակ ապրանք հսկայական բազմազանության մեջ: Թամարայի բլոգը մի քանի պարզ խորհուրդով կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել:


Հալած պանիրը պատրաստվում է պինդ և կիսապինդ պանիրներից, կաթնաշոռից, կաթից կամ կաթի փոշուց, սերուցքից կամ կարագից, աղերից և կայունացուցիչներից։ Որպեսզի պանիրն ավելի երկար պահվի և չփչանա, դրանց ավելացնում են նաև կոնսերվանտներ և հակաօքսիդանտներ։


Հալած պանրի հիմնական բաղադրիչներից են հալվող աղերը, որոնց կազմում կարելի է նշել E451, E331, E452, E332, E350: Առանց դրանց անհնար է գործարանային պայմաններում արտադրել պանիրը: Թվարկված բաղադրիչները համարվում են անվտանգ և օգտագործվում են տեխնիկապես հիմնավորված չափաբաժիններով:


Եթե ​​արտադրանքում առկա է բուսական ճարպ, արտադրողը պետք է ոչ միայն նշի դրա առկայությունը բաղադրության մեջ, այլև ապրանքի անվանումը փոխի, օրինակ՝ «կաթ պարունակող մթերք՝ կաթի ճարպի փոխարինիչով» կամ <<պանրային մթերք>>: Եթե բաղադրության մեջ տեսնում եք բուսական ճարպեր, իսկ տարայի վրա գրված է <<հալած պանիր>>, ապա արտադրողը ձեզ մոլորեցնում է:


Հալած պանրի պահպանման օպտիմալ ջերմաստիճանը 2-ից 6 աստիճան է: Եթե տուփի վրա նշված է, որ կարելի է պահել այլ ջերմաստիճանային պայմաններում, ապա ամենայն հավանականությամբ տվյալ արտադրանքի մեջ կոնսերվանտները թույլատրելի չափից ավել են:


Որակյալ պանրի գույնը շատ վառ չէ՝ սպիտակից մի փոքր դեղնավուն։ Չափազանց դեղին երանգը ցույց է տալիս ներկերի օգտագործումը: Թե ինչպիսի ներկ է օգտագործվել, կտեսնեք կազմի մեջ։ Ամենաանվտանգը, ամենաբնականը, իհարկե, գազարից ստացված կարոտինն է։


Հալած պանրի մակերեսը պետք է լինի փայլուն և հարթ։ Մածուկ-պանիրը շատ խիտ չէ, նուրբ և առաձգական է: Խիտ պանիրը (երշիկ) պետք է լինի պինդ և առաձգական: Պանիրը չպետք է կոտրվի և փշրվի։ Եթե ​​կտրատելիս պանիրը կպչում է դանակին, ապա մեծ է հավանականությունը, որ բաղադրության մեջ կան բուսական ճարպեր:


Այսքանն էին Թամարա բլոգի այսօրվա խորհուրդները, որոնք, հուսով ենք, օգտակար կլինեն: Մնացեք մեզ հետ խոհարարական գաղտնիքների, տարբեր ուտեստների ծանոթանալու համար: Իսկ թե ինչ տորթ կարելի է պատրաստել 30 րոպեում, կիմանաք <<Թթվասերով և կրեկերով տորթի արագ բաղադրատոմս>> բլոգում: