0
am

Բլոգ

Թթվասերով և կրեկերով տորթի արագ բաղադրատոմս
Թթվասերով և կրեկերով տորթի արագ բաղադրատոմս
Թթվասերով և կրեկերով տորթի արագ բաղադրատոմս

Թթվասերով և կրեկերով տորթի արագ բաղադրատոմս

Հաճախ պատահում է, որ ցանկանում ենք առավոտյան նախաճաշի համար արագ և հեշտ որևէ քաղցրավենիք պատրաստել, բայց ինչ-որ բան պակասում է: Թամարայի բլոգը ձեզ է ներկայացնում համեղ և հեշտ տորթի հիանալի բաղադրատոմս: Այն կատարյալ է նրանց համար, ովքեր չեն սիրում շատ ժամանակ ծախսել սննդի պատրաստման վրա, քանի որ խմոր հունցելու և ջեռոցում թխելու կարիք չկա, և պատրաստվում է ընդամենը 20 րոպեում:

Պատրաստման համար անհրաժեշտ է 450գ թթվասեր, 200գ քաղցր կրեկեր, 25գ ժելատին, 5 ճ.գ. շաքարավազ, 30գ շոկոլադ:

Լուծվող ժելատինը լցնել բաժակի մեջ և ավելացնել սառը ջուր (մոտ 100 մլ)։ Թողնել 10-15 րոպե, որպեսզի ուռչի։ Տարայի մեջ միախառնեք թթվասերը և շաքարավազը և հարեք այնքան, մինչև միասեռ դառնա։ Համի համար կարող եք ավելացնել վանիլային շաքար (1 ճաշի գդալ) կամ վանիլին (գդալի ծայրով): Հիշեք՝ եթե չափն անցնեք, ապա այն դառնություն կհաղորդի և կփչացնի աղանդերի համը։

Ուռած ժելատինը տեղափոխում ենք կաթսա, անընդհատ խառնելով տաքացնում այն թույլ կրակի վրա մինչև ամբողջովին հալչի, կրակից վերցնում ենք մինչև եռալը, հակառակ դեպքում այն ​​կկորցնի իր դոնդողային հատկությունը։ Այնուհետև արագ և մանրակրկիտ հարելով կրեմը՝ աստիճանաբար ավելացրեք տաք հալած ժելատինը, հարեք մինչև դառնա համասեռ և վերջ. կրեմը պատրաստ է:

Ընտրեք կլոր խորը տարա, ծածկեք այն սննդի թաղանթով: Լցրեք քիչ քանակությամբ կրեմը, վրայից հավասար շերտով շարեք կրեկերները։ Շարունակեք շերտավորել կրեմը և կրեկերը, մինչև դրանք վերջանան։ Վերջինը պետք է լինի կրեմի հաստ շերտը։ Թողեք, որ աղանդերը ամբողջովին սառչի սառնարանում, ապա շրջեք այլ հարթ ափսեի մեջ և  զարդարեք ձեր ցանկությամբ։ Ձևավորման համար կարելի է օգտագործել դառը շոկոլադ, թարմ անանուխի տերևներ,նուշ, հատապտուղներ կամ ընկույզ և անմահական տորթը պատրաստ է:

Դե ինչ, հուսով ենք՝ կփորձեք, և բաղադրատոմսը ձեզ դուր կգա: Օգտվեք Թամարայի մշտապես թարմ կաթնամթերքից, ինչպես նաև հետևեք մեր բլոգներին նոր ուտեստների ծանոթանալու համար: Եվ քանի որ Թամարայի բլոգը յուրաքանչյուր կնոջ անփոխարինելի ընկերն է, ընթերցեք նաև <<Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով>> բլոգը: