0
am

Բլոգ

Կաթնամթերքը՝ մարդկանց բարձրահասակության գաղտնիք
Կաթնամթերքը՝ մարդկանց բարձրահասակության գաղտնիք
Կաթնամթերքը՝ մարդկանց բարձրահասակության գաղտնիք
Կաթնամթերքը՝ մարդկանց բարձրահասակության գաղտնիք

Կաթնամթերքը՝ մարդկանց բարձրահասակության գաղտնիք

Կենսաբանական մարդաբանության հայտնի պրոֆեսոր Ջեյ Սթոքի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կաթնմաթերքի օգտագործումը վաղ դարերում մարդկանց դարձրել է ավելի բարձրահասակ: Կախված տարածաշրջանից, դա կարող էր տեղի ունենալ 2000-ից 7000 տարի առաջ: Թամարայի այսօրվա բլոգում կխոսենք այս թեզի հիմքերի մասին։


Ուսումնասիրությունը համեմատել է 3507 կմախքների հասակը և մարմնի քաշը 366 տարբեր հնագիտական ​​վայրերից 25000 տարվա կտրվածքով: Սա հնարավորություն տվեց ստեղծել համեմատական ​​տվյալների մեծ բազա՝ ուսումնասիրելու մարդու օրգանիզմում տեղի ունեցած փոփոխությունները ժամանակի ընթացքում և կախված աշխարհագրական դիրքից:

Նշվում է, որ 15000-ից 10000 տարի առաջ ողջ Եվրասիայում և Հյուսիսարևելյան Աֆրիկայում  մարդկանց ֆիզիկական տվյալների՝  հասակի և մարմնի քաշի նվազում է գրանցվել: Գյուղատնտեսությունը զարգացել է տարբեր շրջաններում՝ անկախ հարևաններից։ Գաղթական ֆերմերներն իրենց հետ հացահատիկ և կաթնամթերք էին բերում Եվրասիայի  «հավաքող» կենցաղով վարող շրջաններ։

Որոշ տարածաշրջաններում ընտելացված մշակույթները չեն արմատավորվել։ Մարդիկ պանրի և մածունի արտադրությունից անցել են հում կաթի ուղղակի սպառման։ Ինչպես գիտեք, այն պարունակում է շատ ավելի շատ կաթնաշաքար: Այն շրջաններում, որոնք կապված են կաթի սպառման ավելացման հետ, նկատվել է հասակի և մարմնի քաշի աճ:

«Էվոլյուցիայի այս գործընթացը հանգեցրել է լակտոզայի անհանդուրժողականության օրինակին, որը մենք տեսնում ենք այսօր: Այս պահին հյուսիսային Եվրոպայի մարդիկ ավելի հանդուրժող են կաթնաշաքարի նկատմամբ, քան հարավային Եվրոպայի բնակիչները», - ասում է Ստոկը:

Այնուամենայնիվ, կաթնամթերքը այսօր ևս դրական ազդեցություն ունի մարդու ոսկրային համակարգի վրա։ Դա մեծապես պայմանավորված է կաթում պարունակվող վիտամիններով և հանքային նյութերով։ Շարունակե՛ք հետևել Թամարայի բլոգին, ընթերցեք նաև «Միֆեր և իրականություն կաթնամթերքի մասին» բլոգը։