Խաչապուրին խմոր ու պանրի համադրություն է։ Թվում է, թե դրանից հեշտ պատրաստվող ոչինչ չի կարող լինել, բայց այս ուտեստը Վրաստանի համար ազգային հարստություն է։ Երկրում կարելի է հաշվել խաչապուրիի մի քանի տասնյակ տեսակներ. յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրօրինակ բաղադրատոմսը: Թե որն է դրանց միջև տարբերությունը, կիմանանք միասին Թամարայի բլոգում։
1. Աճառուլի կամ աջարական խաչապուրի
Խաչապուրիի թերևս ամենահայտնի տեսակը սա է՝ պատրաստված խմորիչով խմորից, փափուկ ադիգե տեսակի պանրից, սուլուգունիից, կարագից և հում ձվից։ Առանձնահատկությունն այն է, որ թխված է բաց նավակի ձևով՝ հաստ եզրերով: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնում են կարագ և հում ձու՝ ամբողջական կամ միակ դեղնուցը։ Մինչ մատուցելը դեղնուցը պետք է հեղուկ մնա։ Աջարական խաչապուրին ուտում են ձեռքերով. խմորի կողքերից կտորներ են պոկում և թաթախում միջուկի մեջ։
2. Իմերուլի կամ իմերական խաչապուրի
Սա Վրաստանում փողոցային սնունդի ամենատարածված տեսակներից է: Խմորը պատրաստվում է մածունի հիման վրա, իսկ միջուկը՝ իմերական պանիրի։ Առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ոչ թե ջեռոցում, այլ տապակվում երկու կողմից ձեթի մեջ:
3. Մեգրուլի կամ մեգրելական խաչապուրի
Այս խաչապուրին նման է նախորդին, տարբերությունը միայն այն է, որ մեգրելական տարբերակում պանիրը տեղադրվում է ոչ միայն կլոր խմորի ներսում, այլև դրա վրա։ Մեգրուլի պատրաստելը հարմար է մեծ ընտանիքի համար, քանի որ այն բաժաննվում է մի քանի կտորի:
4. Կուբդարի
Իմերուլիի կամ մեգրուլիի նման է այս տեսակը, բայց ներսում միս է։ Խաչապուրիի այս տեսակը կոչվում է նաև սվան, քանի որ այն ծնվել է Սվանեթի բարձր լեռնային հովտում։ Խմորը պատրաստում է կարագով կամ խմորիչով։ Միջուկը՝ պանիր և աղացած միս՝ խառնած սոխով, սխտորով, համեմունքներով, խոտաբույսերով և տոմատի մածուկով։
5. Պենովանի
Տաք ծրարներ կամ շերտավոր խմորի եռանկյուններ՝ ներսում հալած պանրով։ Պատրաստվում է շերտավոր խմորով, իսկ որպես միջուկ օգտագորվում է պանիրների խառնուրդ, երբեմն ավելացնում են նաև ձվի սպիտակուցներ։
6. Ռաչուլի կամ Ռաչայի խաչապուրի
Այս տեսակը պատրաստվում է շերտավոր խմորով և խոզապուխտով: Պատրաստվում է քառակուսու տեսքով:
7. Կոտորի
Այս տեսակի խաչապուրին իջել է Թուշեթիի լեռներից։ Խմորը փաթաթվում է հնարավորինս բարակ, որպեսզի այն թափանցի, բայց պանիրը չպետք է դուրս թափվի՝ հենց այստեղ է դրսևորվում խոհարարի վարպետությունը։
8. Գարուլի
Այս տեսակը պատրաստվում է ցանկացած տեսակի խմորից, իսկ միջուկը՝ թթու պանրով, մանր կտրատած եփած ձվով։ Այն շատ նման է իտալական կալցոնե պիցցային:
9. Խաչապուրի շամփուրի վրա
Բնության մեջ պիկնիկի հրաշալի տարբերակ, որի հիմնական տարբերությունը անսովոր ներկայացումն է: Նախ շամփուրի վրա անցնում են պանիրը, իսկ վրան փաթաթում խմորի բարակ շերտ: Պատրաստում են մարմանդ ածուխի վրա:
10. Աչմա
Բազմաշերտ կարկանդակ, որը կոչվում է նաև վրացական լազանյա։ Խմորի բարակ շերտերը շարում են պանրի ու կարագի առատ շերտերով, ապա թխում։ Այս ուտեստի գաղտնիքն այն է, որ խմորը նախապես եփված է աղաջրի մեջ։
Ամենասիրված այս ուտեստը կարող եք պատրաստել ինչպես տանը, այնպես էլ գնել Թամարա ֆուդի ամենաորակյալ և ամենահամեղ տարբերակը: Ամանորը մոտենում է, մնացեք Թամարայի բլոգի հետ հետաքրքիր գաղափարների, բաղադրատոմսերի համար, իսկ կիևյան կոտլետի մասին մի քանի պատմության ծանոթացեք «Քաղաքային լեգենդ. 3 պատմություն կիևյան կոտլետի մասին» բլոգում: