Մոտենում է ամառը, և պաղպաղակը կրկին դառնում է մեր կյանքի անբաժան մասը: Մեծերի և փոքրիկների կողմից սիրված այս քաղցրավենիքը ամռան շոգի դեմ պայքարի ամենատարածված և ամենահամեղ միջոցն է: Թամարայի բլոգը այսօր կներկայացնի 10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին, որոնք կզարմացնեն ձեզ: Դե ինչ, սկսեցի՜նք.
1. Պաղպաղակի առաջին բաղադրատոմսը հայտնաբերվել է Չինաստանում և պատկանում է 11-րդ դարին:
2. Աշխարհում ամեն տարի ուտում են ավելի քան 15 միլիարդ լիտր պաղպաղակ։ Որպեսզի պատկերացնեք,թե ինչ թվի մասին է խոսքը, նշենք,որ այն համեմատվում է 5000 օլիմպիական լողավազանների ծավալի հետ։
3. Տապակած պաղպաղակը անսովոր քաղցրավենիք է, որը ստեղծելու համար պաղպաղակի գունդը սառեցնում են, գլորում ալյուրի մեջ, ապա հարած ձվի և պաքսիմատի մեջ, որից հետո սառեցնում։ Մատուցելուց առաջ նման պաղպաղակը տապակվում է։
4. Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարբուխը բուժվում է ոչ միայն մեղրով և ազնվամորիով, այլ նաև սառույցով, սառը ցնցուղով և հատուկ պաղպաղակով, որը պարունակում է կիտրոնի հյութ, կոճապղպեղ և մեղր:
5. Շոկոլադե օշարակը դարձել է պաղպաղակի ամենահայտնի քաղցր սոուսը:
6. Պաղպաղակի 700 տեսակներից ամենասիրվածն ու տարածվածը վանիլայինն է:
7. Մարգարետ Թետչերը նախքան քաղաքական գործունեությունը սկսելը զբաղվել է քիմիայով և մասնակցել փափուկ պաղպաղակի բաղադրատոմսի մշակման աշխատանքների:
8. Շները նույնպես սիրում են պաղպաղակ, բայց քանի որ նրանց քաղցր չի կարելի, Պորտուգալիայում ստեղծել են հատուկ պաղպաղակ՝ նախատեսված շների համար, որը չի պարունակում շաքար և հարուստ է վիտամիններով:
9. Խորհուրդ չի տրվում պաղպաղակն ուտել մետաղյա գդալով, քանի որ մետաղի համի ազդեցությամբ պաղպաղակի համը փոփոխվում է:
10. Դասական պաղպաղակի վաֆլին առաջին անգամ հայտնվել է 1904 թվականին պատահմամբ. երբ սպառվել են պաղպաղակի համար նախատեսված պլաստմասե տարաները, վաճառողը ստիպված է եղել դուրս գալ իրավիճակից՝ այլընտրանքային միջոցների կիրառմամբ։ Այդ միջոցները վաֆլիներ էին, որոնք վաճառվում էին մոտակայքում։
Հետաքրքիր է՝ ո՞ր փաստը ձեզ զարմացրեց ամենաշատը: Հատուկ պաղպաղակի սիրահարների համար Թամարա ընկերությունն արտադրում է շատ մեծ տեսականի, որից կգտնեք ձեր իսկ սիրելի տարբերակը: Հետևեք մեր բլոգներին, իսկ եթե պաղպաղակի թեման հետաքրքրեց, ընթերցեք նաև <<Պաղպաղակի 4 օգտակար հատկությունները>> բլոգը: