0
am

Բլոգ

13 հետաքրքիր փաստ կաթնամթերքի մասին
13 հետաքրքիր փաստ կաթնամթերքի մասին
13 հետաքրքիր փաստ կաթնամթերքի մասին

13 հետաքրքիր փաստ կաթնամթերքի մասին

Կա՞ մարդ, ով չի փորձել Թամարայի կաթնամթերքը. թարմ, բնական ու անուշահամ: Իսկ ի՞նչ կասեք, եթե միասին ծանոթանանք կաթնամթերի մասին 15 հատընտիր փաստերի. չէ՞ որ Թամարայի բլոգը խոստանում է հետաքրքիր թարմացումներ ու ինֆորմացիա իր բոլոր հետևորդների համար:

1.     Աշխարհում ամենաշատ արտադրվող կաթնամթերքը հենց պատրաստի ըմպելի կաթն է, չէ՞ որ բոլորիս դեռ մանկուց է հայտնի այս համը. խմե՛ք շա՜տ կաթ և կլինեք առողջ:

2.     Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամենաշատը կաթ են խմում Ֆինլանդիայում:

3.     Մարդիկ կաթ են օգտագործել դեռ 10 000 տարի առաջ, երբ իրենց տարածքներում սկսել են պահել այծեր և ոչխարներ:

4.     Իսկ գիտեի՞ք, որ «Գալակտիկա» բառն առաջացել է հունարեն «galactos» բառից, ինչը նշանակում է կաթ: Հենց դրա համար էլ մեր գալակտիկան կոչվում է Ծիր կաթին:

5.     Կայծակի ժամանակ կաթը զգալիորեն արագ է թթվում: Այս երևույթի բացատրությունը գիտնականների կողմից դեռ մինչև վերջ տրված չէ, սակայն փաստը վաղուց է արձանագրվել:

6.     Թարմ կթված կովի կաթը օգտակար և անվտանգ պրոդուկտ է, որը չի պահանջում լրացուցիչ մշակում կթումից հետո մինչև 2 ժամ: Դրանից հետո արդեն կաթը պետք է համապատասխան պրոցեդուրաներ անցնի, որպեսզի շարունակի անվտանգ մնալ օրգանիզմի համար:

7.     Կաթն ունի մեծ առավելություն. այն կարողանում է օրգանիզմից հանել ավելորդ հեղուկը՝ հարստացնելով օրգանիզմը կալիումով:

8.     Փորձելով հասկանալ երկարակեցության գաղտնիքը՝ գիտնականները մի հետաքրքիր փաստ են հայտնաբերել. երկար կյանք ունեցած մարդկանց ռացիոնում միշտ կաթ է եղել:

9.     Պանիրը ամենահամեղ միջոցն է փխրուն ոսկորների ամրացման համար. իսկ դու պանիր շա՞տ ես օգտագործում:

10. Ցուրտ եղանակին կարևոր է տաք հագնվելն ու տաք ըմպելիքներ օգտագործելը, սակայն քչերը գիտեն, որ ցրտին դիմակայելուն օգնում է սովորական կարագը:

11. Կաթնաշոռը իդեալական պրոդուկտ է ցանկացած տարիքում. օրինակ՝ փոքրիկները պետք է շատ կաթնաշոռ ուտեն, որպեսզի նրանց օրգանիզմը ստանա կալցիումի անհրաժեշտ պաշար: Իսկ ինչու՞ է դա անհրաժեշտ. առանց կալցիումի բավարար քանակի չի կարող ձևավորվել ամուր հենաշարժական համակարգ:

12. Կաթնաշոռը պարունակում է նաև ֆոսֆոր, որը առողջ ոսկորների և ամուր ատամների գրավականն է: Ցանկալի է օրական մինչև 200 գրամ կաթնաշոռ ուտել, եթե ցանկանում եք այս պրոդուկտից ստանալ ուժ և առողջություն:

13. Կաթնաշոռը նաև բարակ իրան ունենալ ցանկացողների համար է, այնպես որ զուր չէ, որ որքան էլ խիստ է դիետան, իրենց սննդակարգին հետևողները կաթնաշոռից չեն հրաժարվում:

Դե ինչ, այսքանն էին կաթնամթերքի մասին մեր այսօրվա բլոգի համար նախապատրաստած փաստերը: Եթե այս ֆորմատը Ձեզ հետաքրքրեց, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «Պաղպաղակի պատմությունը»:

 Հուսով ենք՝ Ձեզ համար որևէ նորություն կարողացաք բացահայտել, իսկ մենք խորհուրդ ենք տալիս հետևել այս բաժնին, ինչպես նաև սոցկայքերում մեր էջերին, եթե ցանկանում եք պարբերաբար ստանալ համեղ ու օգտակար տեղեկատվության Ձեր չափաբաժինը: