0
am

Բլոգ

Պելմեններ․ անվան ծագումն ու հայրենիքը
Պելմեններ․ անվան ծագումն ու հայրենիքը
Պելմեններ․ անվան ծագումն ու հայրենիքը

Պելմեններ․ անվան ծագումն ու հայրենիքը

Պելմենները ամենատարածված և սիրված ուտեստներից են։ Դրանք շատ պարզ և արագ են պատրաստվում։ Նրանց հայրենիքը Կոմի-Պերմյացկի շրջանն է, որը գտնվում է Պերմի երկրամասի հյուսիսում։ Թամարայի այսօրվա բլոգում կխոսենք այս ուտեստի անվան ծագման և հայրենիքի մասին։

Ամենապարզ գործողությունը` միջուկը խմորի կտորի մեջ դնելը, կատարել է յուրաքանչյուր ազգ․ խինկալի, ռավիոլի, մանթի, չուչվարա, թեև սկզբունքորեն նման են, բայց միշտ տարբերվում են՝ խմորի բաղադրությամբ, միջուկի բաղադրությամբ, ձևով, եփելու եղանակով։ Նույն մանթին քառակուսի ձև ունի և շոգեխաշած է, ոչ թե եռացրած, քանի որ Կենտրոնական Ասիայում ջրի հետ կապված խնդիրներ կային։ Պելմեններն իրենց անունը ստացել են, քանի որ ունեն ականջի ձև, իսկ պերմերենից թարգմանաբար «պել»-ը ականջ է, իսկ «նյան»-ը՝ հաց։

Ճշգրտությամբ, իհարկե, դժվար թե հնարավոր լինի որոշել, թե երբ են հայտնվել պելմենները։ Կոմիի անանուն խոհարարական մասնագետը բնավ չի մտածել իր ակնառու գյուտի համար բացառիկ հեղինակային իրավունքներ գրանցելու մասին, բայց, այնուամենայնիվ, կարելի է հաշվարկել դրանց հայտնվելու տեղն ու մոտավոր ժամանակը։ Պելմենները՝ որպես հատուկ խոհարարական արտադրանք, հայտնվել է 17-րդ դարի առաջին կեսին, Պերմի երկրամասի Կոմի-Պերմյացկի շրջանի ժամանակակից Կոչևսկի և Կոսինսկի շրջանների տարածքում։ Այն ուներ պատրաստման պարզություն և արագություն և սկզբում ​​տարածվեց Սիբիրում, իսկ ավելի ուշ շարունակեց իր հաղթարշավը Ռուսաստանի եվրոպական մասում։ Այդ շրջանում Ռուսաստանը զարգանում էր Սիբիրյան տարածքներում, բայց քանի որ ի սկզբանե այնտեղ գյուղատնտեսություն գոյություն չուներ, ժողովրդի համար մեծ խնդիր էր ապագայի համար հաց կուտակելը:

Սկզբում այս խնդիրը լուծվեց․ հացը ներկրվում էր եվրոպական Ռուսաստանից։ Այստեղ էր, որ բոլոր անհրաժեշտ պայմանները ուրալյան յուրօրինակ ճաշատեսակի առաջացման համար միավորվեցին մեկ տեղում, քանի որ տեղացինորը բուծում էին խոզեր և խոշոր եղջերավոր անասուններ։ Եվ, որ ամենակարևորն է, այս գյուտով տեղացիներն ու եկվորներն ապահովվեցին բարձր կալորիականությամբ սննդով։ Ճանապարհին քիչ բնակավայրեր կային։ Պետք էր ինչ-որ տեղ քնել։ Պելմենը նման է արագ սննդի. ձմռանը կարելի է ձյուն գցել կաթսայի մեջ, 15 րոպեում կրակի վրա եռացող ջուր ստանալ, այնտեղ սառած պելմեններ գցել, իսկ ևս 10 րոպե հետո արդեն հագեցնող ու տաք ճաշ եք ունենում։

Այժմ պելմեններն ուտում են տարբեր սոուսներով, պատրաստում՝ զանազան եղանակներով, իսկ ամեն ազգային խոհանոցում այն ուրույն կերպով փոփոխվում է։ Շարունակեք հետևել Թամարայի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Պիցցայի ամենահայտնի տեսակները» բլոգը։