Շատ շատերի մոտ Ամանորն ասոցացվում է նրբաբլիթների և մայրաքաղաքային աղցանի հետ։ Այդ 2 ուտեստները դարձել են ամանորյա սեղանի անբաժանելի մասը։ Հիմնականում տոներին մենք պատրաստում ենք ավանդական նրբաբլիթներ` մսային միջուկով, սակայն աշխարհի տարբեր երկրներում դրանք շատ տարբեր են լինում։ Թամարայի բլոգը ձեզ կներկայացնի նրբաբլիթների տեսակները, որոնք շատ մեծ տարածում ունեն աշխարհում։
Թերևս առաջինը, որ բոլորը սիրում են, ամերիկյան փանքեյքերն են. փափուկ, հաստ և թեթև նրբաբլիթներ, որոնք մատուցվում են հատապտուղներով, ջնարակով, մեղրով, թթվասերով կամ այլ նախընտրելի տարբերակով։
Երկրորդը ֆրանսիական կրեպն է, որը Հայաստանի տարբեր սրճարաններում մեծ պահանջարկ ունի։ Եվրոպական երկրներում դրանք հասանելի են արագ սննդի կետերում, և մարդիկ ուտում են քայլելու ընթացքում։ Կրեպը բարակ, նուրբ նրբաբլիթ է, որը հալչում է բերանում, հիմնականում միջուկը լինում է շոկոլադով, ելակով, բանանով և այլ հատապտուղներով։
Քանի որ ասիական կերակրատեսակները շատ արագ տարածում գտան Հայաստանում և շատ սիրվեցին հատկապես երիտասարդներ կողմից, ներկայացնենք նաև ճապոնական օկոնոմիյակին. Սա տապակած բլիթ է, որը պատրաստում են ձվով և կաղամբով։ Որպես միջուկ օգտագործում են տարբեր ծովամթերք` սաղմոնից մինչև ութոտնուկ, ինչպես նաև ավելացնում են պանիր, մայոնեզ, կոճապղպեղ։ Սուշիի սիրահարներին այն հաստատ դուր կգա։
Անդրադառնանք նաև ավանդական ռուսական նրբաբլիթներին, որոնք պատրաստում են Մասլենիցայի ժամանակ ուղղափառ եկեղեցու հավատացյալները։ Տոնը տևում է մի ողջ շաբաթ, ունի շատ հետաքրքիր խորհուրդ և նախապատմություն։ Տոնական սեղանի սիրված մաս է համարվում նրբաբլիթը, որը մատուցում են գրեթե ամենինչով` ձկնկիթով, կարագով, մեղրով, թթվասերով կամ խտացրած կաթով։
Դե ինչ, այսքանն էր Թամարայի հերթական բլոգը, հիշեցնենք, որ Թամարա ֆուդը ձեզ է առաջարկում թարմ, փափուկ և համեղ նրբաբլիթներ, որոնք ձեր ամեն օրը կդարձնեն Ամանոր։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները, եթե սիրում եք ուսումնասիրել տարբեր ուտեստներ, առաջարկում ենք ընթերցել մեր Տոլման տարբեր երկրներում բլոգը: Մնացեք մեզ հետ: