0
am

Բլոգ

Տոլման տարբեր երկրներում
Տոլման տարբեր երկրներում
Տոլման տարբեր երկրներում

Տոլման տարբեր երկրներում

Հավանաբար արդեն գիտեք, որ Թամարա ֆուդ ընկերությունն արտադրում է կիսաֆաբրիկատների լայն տեսականի, որի մեջ մտնում են նաև տարատեսակ տոլմաներ (պասուց, ամառային, խաղողի թփով)։ Ավանդական այս ուտեստը մեր ազգային խոհանոցի անբաժանելի մասն է, և մենք լիովին համաձայն ենք հայտնի ֆիլմի այն մտքի հետ, որ եթե մեկը տոլմա չի սիրում, ուրեմն լավ պատրաստած տոլմա չի փորձել։ Թամարայի այսօրվա բլոգը նվիրված է հենց այս ուտեստին։

Տոլմայի ծագման ու պատկանելիության հարցը պարբերաբար դառնում է բանավեճերի և բուռն քննարկումների թեմա տարբեր հարթակներում։ Մեզանից դեռևս 2300 տարի առաջ մսով լցոնած բանջարեղենը բավականին մեծ հռչակ է ունեցել Հին Հունաստանում և Երվանդունիների օրոք Հայաստանի տարածքում։ Տարբեր պատմաբաններ և մշակութաբաններ ունեն տարբեր դիրքորոշումներ, բայց մի բան հստակ է` արդեն 17-րդ դարում տոլման Կովկասի, նաև Եվրոպայի մի քանի երկրների ազգային խոհանոցի ուտեստ է համարվել։

Տոլման այսօր պատրաստում են աշխարհի տարբեր անկյուններում, բայց ամեն երկրում այն ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ` Միջին Ասիայում որպես տոլմայի միջուկ օգտագործում են միայն բրինձ։ Կա մի հիպոթեզ, ըստ որի` սուշիի նախատիպը հենց տոլման է։ Իսլամական երկրներում տոլման պատրաստում են խաղողի թփով և գառան մսով։ Գերմանիայում նրբերշիկը փաթաթում են կաղամբով։

Կաղամբով տոլման պատրաստում են Ռուսաստանում և սլավոնական այլ երկրներում, որտեղ այս ուտեստին <<голубцы>> են անվանում։ Այս անունն ունի հետաքրքիր ծագում։ 19-րդ դարում Ֆրանսիայում մատուցում էին տապակած ամբողջական աղավնիներ։ Բայց քանի որ աղավնիներն այդ ժամանակ դելիկատես էին համարվում և հասանելի չէին հասարակ ժողովրդին, մարդիկ գտան լուծում։ Նույն ժամանակաշրջանում Ռուսաստանում տարածվեց <<կեղծ>> աղավնի` տոլման։ Այստեղից էլ առաջացավ <<գոլուբցի>> անունը։

Ուկրաինայում տոլման պատրաստում են եգիպտացորենով, հնդկացորենով կամ խորխոզիով և ոչ միայն թարմ, այլև թթու դրած կաղամբի թերթերից, իսկ գարնանը նաև օգտագործում են ճակնդեղի տերևներ։

Բելառուսում խճողակը բրնձի փոխարեն ձավարով են պատրաստում, իսկ գարնանը կաղամբի փոխարեն կծվիչի տերևներով են փաթաթում։ Այստեղ մեծ տարածում ունի նաև տապակած կարտոֆիլով տոլման։

Հայաստանում պատրաստում են տոլմայի մեծ տեսականի` կաղամբով, խաղողի տերևով, ամառային, պասուց։ Կաղամբով տոլման լցոնում են 3 տեսակի աղացած մսով` ոչխարի, տավարի կամ խոզի։ Խճողակը պատրաստելիս աղացած մսին ավելացնում են բրինձ, չորացած ռեհան, աղ, սև և կարմիր պղպեղ և այլ համեմունքներ։ Փաթաթում են նախապես եռման ջրով անցկացրած կաղամբի թերթիկներով։

Երևանյան` խաղողի թփով տոլման պատրաստում են ոչխարի մսից, բրնձից, սոխից, կանաչիից և համեմունքներից կազմված միջուկով։

Ամառային տոլման վերոնշյալ խճողակով լցոնված բանջարեղենն է` պղպեղ, սմբուկ և լոլիկ։

Իսկ պասուց տոլման պատրաստվում է թթու դրած կաղամբից և լցոնված է տարբեր ընդեղենով` լոբի, սիսեռ, ոսպ, ձավար, բրինձ և այլն։ Ընդունված է պատրաստել հատկապես պահքի շրջանում, քանի որ մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում և ունի բացառապես բուսական ծագում։

 

Դե ինչ, այսքանն էր Թամարայի բլոգը նախատեսել այսօրվա համար։ Հուսով ենք` հետաքրքիր էր։ Սիրով ցսնկանում ենք հիշեցնել, որ Թամարա ֆուդ ընկերությունը արտադրում է նաև  կիսաֆաբրիկատների լայն ընտրանի։

Հետևե՛ք մեր նորություններին, սնվեք առողջ և համեղ Թամարա ֆուդի հետ։ Եթե գուրման եք, սիրում եք համեղ սնվել, ինչպես նաև ուսումնասիրել առանձին ուտեստներ, առաջարկում ենք կարդալ նաև <<Պելմեններ. իսկ դու գիտե՞ս նրանց պատմությունը>> բլոգը։