0
am

Բլոգ

Վրացական խաչապուրիի 10 տեսակ
Վրացական խաչապուրիի 10 տեսակ
Վրացական խաչապուրիի 10 տեսակ

Վրացական խաչապուրիի 10 տեսակ

Խաչապուրին խմոր ու պանրի համադրություն է։ Թվում է, թե դրանից հեշտ պատրաստվող ոչինչ չի կարող լինել, բայց այս ուտեստը Վրաստանի համար ազգային հարստություն է։ Երկրում կարելի է հաշվել խաչապուրիի մի քանի տասնյակ տեսակներ. յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրօրինակ բաղադրատոմսը: Թե որն է դրանց միջև տարբերությունը, կիմանանք միասին Թամարայի բլոգում։

1. Աճառուլի կամ աջարական խաչապուրի

Խաչապուրիի թերևս ամենահայտնի տեսակը սա  է՝ պատրաստված խմորիչով խմորից, փափուկ ադիգե տեսակի պանրից, սուլուգունիից, կարագից և հում ձվից։ Առանձնահատկությունն այն է, որ թխված է բաց նավակի ձևով՝ հաստ եզրերով: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնում են  կարագ և հում ձու՝ ամբողջական կամ միակ դեղնուցը։ Մինչ մատուցելը դեղնուցը պետք է հեղուկ մնա։ Աջարական խաչապուրին ուտում են ձեռքերով. խմորի կողքերից կտորներ են պոկում և թաթախում միջուկի մեջ։

2. Իմերուլի կամ իմերական խաչապուրի

Սա Վրաստանում փողոցային սնունդի ամենատարածված տեսակներից է: Խմորը պատրաստվում է մածունի հիման վրա, իսկ միջուկը՝ իմերական պանիրի։ Առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ոչ թե ջեռոցում, այլ տապակվում երկու կողմից ձեթի մեջ:

3. Մեգրուլի կամ մեգրելական խաչապուրի

Այս խաչապուրին նման է նախորդին, տարբերությունը միայն այն է, որ մեգրելական տարբերակում պանիրը տեղադրվում է ոչ միայն կլոր խմորի ներսում, այլև դրա վրա։ Մեգրուլի պատրաստելը հարմար է մեծ ընտանիքի համար, քանի որ այն բաժաննվում է մի քանի կտորի:

4. Կուբդարի

Իմերուլիի կամ մեգրուլիի նման է այս տեսակը, բայց ներսում միս է։ Խաչապուրիի այս տեսակը կոչվում է նաև սվան, քանի որ այն ծնվել է Սվանեթի բարձր լեռնային հովտում։ Խմորը պատրաստում է կարագով կամ խմորիչով։ Միջուկը՝ պանիր և աղացած միս՝ խառնած սոխով, սխտորով, համեմունքներով, խոտաբույսերով և տոմատի մածուկով։

5. Պենովանի

Տաք ծրարներ կամ շերտավոր խմորի եռանկյուններ՝ ներսում հալած պանրով։ Պատրաստվում է շերտավոր խմորով, իսկ որպես միջուկ օգտագորվում է պանիրների խառնուրդ, երբեմն ավելացնում են նաև ձվի սպիտակուցներ։

6. Ռաչուլի կամ Ռաչայի խաչապուրի

Այս տեսակը պատրաստվում է շերտավոր խմորով և խոզապուխտով: Պատրաստվում է քառակուսու տեսքով:

7. Կոտորի

Այս տեսակի խաչապուրին իջել է Թուշեթիի լեռներից։ Խմորը փաթաթվում է հնարավորինս բարակ, որպեսզի այն թափանցի, բայց պանիրը չպետք է դուրս թափվի՝ հենց այստեղ է դրսևորվում խոհարարի վարպետությունը։

8. Գարուլի

Այս տեսակը պատրաստվում է ցանկացած տեսակի խմորից, իսկ միջուկը՝ թթու պանրով, մանր կտրատած եփած ձվով։ Այն շատ նման է իտալական կալցոնե պիցցային:

 9. Խաչապուրի շամփուրի վրա

Բնության մեջ պիկնիկի հրաշալի տարբերակ, որի հիմնական տարբերությունը անսովոր ներկայացումն է: Նախ շամփուրի վրա անցնում են պանիրը, իսկ վրան փաթաթում խմորի բարակ շերտ: Պատրաստում են մարմանդ ածուխի վրա:

10. Աչմա

Բազմաշերտ կարկանդակ, որը կոչվում է նաև վրացական լազանյա։ Խմորի բարակ շերտերը շարում են պանրի ու կարագի առատ շերտերով, ապա թխում։ Այս ուտեստի գաղտնիքն այն է, որ խմորը նախապես եփված է աղաջրի մեջ։          

Ամենասիրված այս ուտեստը կարող եք պատրաստել ինչպես տանը, այնպես էլ գնել Թամարա ֆուդի ամենաորակյալ և ամենահամեղ տարբերակը: Ամանորը մոտենում է, մնացեք Թամարայի բլոգի հետ հետաքրքիր գաղափարների, բաղադրատոմսերի համար, իսկ կիևյան կոտլետի մասին մի քանի պատմության ծանոթացեք «Քաղաքային լեգենդ. 3 պատմություն կիևյան կոտլետի մասին» բլոգում: