0
am

Բլոգ

10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին
10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին
10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին

10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին

Մոտենում է ամառը, և պաղպաղակը կրկին դառնում է մեր կյանքի անբաժան մասը: Մեծերի և փոքրիկների կողմից սիրված այս քաղցրավենիքը ամռան շոգի դեմ պայքարի ամենատարածված և ամենահամեղ միջոցն է: Թամարայի բլոգը այսօր կներկայացնի 10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին, որոնք կզարմացնեն ձեզ: Դե ինչ, սկսեցի՜նք.

1.     Պաղպաղակի առաջին բաղադրատոմսը հայտնաբերվել է Չինաստանում և պատկանում է 11-րդ դարին:

2.     Աշխարհում ամեն տարի ուտում են ավելի քան 15 միլիարդ լիտր պաղպաղակ։ Որպեսզի պատկերացնեք,թե ինչ թվի մասին է խոսքը, նշենք,որ այն համեմատվում է 5000 օլիմպիական լողավազանների ծավալի հետ։

3.     Տապակած պաղպաղակը անսովոր քաղցրավենիք է, որը ստեղծելու համար պաղպաղակի գունդը սառեցնում են, գլորում ալյուրի մեջ, ապա հարած ձվի և պաքսիմատի մեջ, որից հետո սառեցնում։ Մատուցելուց առաջ նման պաղպաղակը տապակվում է։

4.     Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարբուխը բուժվում է ոչ միայն մեղրով և ազնվամորիով, այլ նաև սառույցով, սառը ցնցուղով և հատուկ պաղպաղակով, որը պարունակում է կիտրոնի հյութ, կոճապղպեղ և մեղր:

5.     Շոկոլադե օշարակը դարձել է պաղպաղակի ամենահայտնի քաղցր սոուսը:

6.     Պաղպաղակի 700 տեսակներից ամենասիրվածն ու տարածվածը վանիլայինն է:

7.     Մարգարետ Թետչերը նախքան քաղաքական գործունեությունը սկսելը զբաղվել է քիմիայով և մասնակցել փափուկ պաղպաղակի բաղադրատոմսի մշակման աշխատանքների:

8.     Շները նույնպես սիրում են պաղպաղակ, բայց քանի որ նրանց քաղցր չի կարելի, Պորտուգալիայում ստեղծել են հատուկ պաղպաղակ՝ նախատեսված շների համար, որը չի պարունակում շաքար և հարուստ է վիտամիններով:

9.     Խորհուրդ չի տրվում պաղպաղակն ուտել մետաղյա գդալով, քանի որ մետաղի համի ազդեցությամբ պաղպաղակի համը փոփոխվում է:

10. Դասական պաղպաղակի վաֆլին առաջին անգամ հայտնվել է 1904 թվականին պատահմամբ. երբ սպառվել են պաղպաղակի համար նախատեսված պլաստմասե տարաները, վաճառողը ստիպված է եղել դուրս գալ իրավիճակից՝ այլընտրանքային միջոցների կիրառմամբ։ Այդ միջոցները վաֆլիներ էին, որոնք վաճառվում էին մոտակայքում։

 

Հետաքրքիր է՝ ո՞ր փաստը ձեզ զարմացրեց ամենաշատը: Հատուկ պաղպաղակի սիրահարների համար Թամարա ընկերությունն արտադրում է շատ մեծ տեսականի, որից կգտնեք ձեր իսկ սիրելի տարբերակը: Հետևեք մեր բլոգներին, իսկ եթե պաղպաղակի թեման հետաքրքրեց, ընթերցեք նաև <<Պաղպաղակի 4 օգտակար հատկությունները>> բլոգը: