Կա՞ մեկը, ում մանկությունը չի ասոցացվում խտացրած կաթի քաղցր համի հետ: Բոլորը տասնյակ հնարքներ էին գտնում՝ փորձելու այս քաղցրավենիքը՝ հացով, լավաշով, սուրճով, նրբաբլիթների հետ, թխվածքների և դրանց կրեմների բաղադրության մեջ և այլն: Թամարայի այսօրվա բլոգը հենց խտացրած կաթի մասին է՝ երբ և ինչպես այն ստեղծվեց ու տարածում գտավ:
Ո՞վ ստեղծեց խտացրած կաթը
Խտացրած կաթի ստեղծումը կապվում է փարիզյան հրուշակագործ և գինեվաճառ Նիկոլյա Ֆրանսուա Ապպերի հետ: 18-19-րդ դարերում նա փորձարկումներ էր անում սննդի հետ, ու հենց այս շրջանում Նապոլեոնը հայտարարեց պարենի լավագույն պահպանմանն ուղղված մտքերի մրցույթ: 1809-ին Ապպերը ներկայացրեց կաթի պահպանման իր տարբերակը, որն իր սկզբնական ծավալի 2/3-րդ մասն էր կազմում և պահպանվում էր ապակյա շշում: Կաթի խտացված տարբերակը եռացվածից անհամեմատ քաղցր ու համեղ էր, որ Նապոլեոնն անձամբ է հրուշակագործին մրցանակ հանձնել՝ նշելով, որ պրոդուկտը բացառիկ համ ունի:
Տեխնոլոգիան
Չնայած այս հանգամանքին՝ խտացրած կաթի պատրաստման տեխնոլոգիան պատենտավորվեց 1856 թվականին ամերիկացի Գեյլ Բորդենի կողմից: Նա առաջինն առաջ քաշեց խտացրած կաթը ոչ թե ապակյա, այլ թիթեղյա տարաներում պահելու միտքը, ինչը ոչ միայն նպաստում է դրա ավելի երկարատև պահպանմանը, այլև չի վնասվում եռացնելիս:
Առաջին գործարանը
Խտացրած կաթի արտադրությամբ զբաղվող առաջին մեծ գործարանը կառուցվել է 1858 թվականին Նյու Յորքի ծայրամասում: Արտադրանքը գովազդվում էր որպես «Թարմ գյուղական կաթ, որից գոլորշիացվել է ջրային մասը:
Ի՞նչ պետք է պարունակի
Ցանանալով խնայել կամ տնտեսել՝ մի շարք արտադրողներ խտացրած կաթ պատրաստելիս օգտագործում են ոչ կաթնային ծագման յուղեր՝ արմավի, կոկոսի կամ սոյայի: Իսկ իրական խտացրած կաթի անգամ անվան մեջ արտացոլում է, թե ինչ պետք է պարունակի՝ անարատ կաթ և շաքարավազ: Որակյալ խտացրած կաթը պետք է ունենա 8,5% յուղայություն և օրինակ՝ շատերի աչքի համար դասական դարձած 1 թիթեղյա տարան պատրաստվում է 1 լիտր կաթից:
Դասական դիզայն
Սպիտակ և երկնագույն դիզայնը մշակվել է 1939 թվականին՝ Իրաիդա Ֆոմինայի՝ հայտնի ԽՍՀՄ ճարտարապետի դստեր կողմից: Այս տեսքն այնքան սիրվեց ու մտավ մարդկանց մեջ, որ տասնամյակներ շարունակ օգտագործվում է տարբեր երկրներում:
Մի քանի օգտակար հատկություն
Իմիջիայլոց, խտացրած կաթի մեջ պահպանվում են կաթի բոլոր օգտակար հատկությունները՝ շնորհիվ հատուկ ջերմային մշակման: Նշենք, որ նոր պատրաստված ժամանակ խտացրած կաթը ավելի ջրիկ է լինում, քան մի քանի ամիս պահպանելուց հետո:
Որտե՞ղ են սիրում խտացրած կաթ
Արգենտինայում շաքարավազով կաթը համարվում է ազգային ուտեստ, իսկ ԱՊՀ տարածքոխմ այն այնքան է սիրված, որ Սուրգուտ, Եկատերինբուրգ և Ռոգաչով քաղաքներում այս համեղ ուտեստին նվիրված հուշարձան կա:
Խտացրած կաթի սիրահարներ, հավանեցի՞ք այսօրվա մեր բլոգը. Իսկ գիտե՞ք, թե մեր խտացրած կաթը որքա՜ն համեղ է, ուստի անպայման պետք է փորձել հենց այսօր: Իսկ քաղցր ընթերցանությունը խորհուրդ ենք տալիս շարունակել մեր նախորդ նյութերից մեկով՝ Պաղպաղակի պատմությունը: