0
am

Մեր մասին

«Թամարա»ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 03500525) հիմնադրվել է 1988թ., ք Երևանում որպես պաղպաղակի արտադրական կոոպերատիվ: 1992թ․-ին, ծավալներն ընդլայնելու նպատակով, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ընկերությունը ձեռք է բերել 2600 ք/մ տարածք` 480ք/մ արտադրական տարածքով, որտեղ 1997թ.-ին կառուցվել են լաբորատորիա, մեքենաների մեծ հավաքատեղի` իր արհեստանոցով, պաղպաղակի արտադրամաս, կաթի և կաթնամթերքի ընդունման, վերամշակման արտադրամաս, ալրային և հրուշակեղենի արտադրամաս:
Ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներից են առողջության համար անվտանգ և որակյալ արտադրանք ապահովելը, արտադրանքի որակի խիստ վերահսկումը, սպառողներին մշտապես նոր տեսականու մատուցումը: Ընկերությունը մշտապես հետամուտ է լինում տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական պրոցեսների տարեցտարի արդիականացմանը:
Ներդրված ժամանակակից եվրոպական հոսքագծերն ու սարքավորումներն ապահովում են արտադրանքի` միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչը նշանակում է, որ արտադրական պրոցեսում հնարավորինս նվազում է մարդու և հումքի շփման հավանականությունը:
«Թամարա» ընկերությունը 2000թ.-ին ստացել է Միջազգային Ստանդարտների համապատասխանության վկայական` ISO 9002:98, 2003-ին` ISO 9001:2002, 2013-ին` ISO 9001:2008:
2002թ-ից «Թամարա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ է: Նշենք, որ «Թամարա» ՍՊԸ-ն գործում է Աբովյան քաղաքում, հետևաբար աշխատատեղերի կարևոր խնդիր է լուծում տարածաշրջանում: Ընկերությունն ապահովում է տարեկան միջինում 250 աշխատատեղ: «Թամարա» ընկերությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ և´ արտահանման, և´ ներմուծման, և´ տեղական շուկայում:

Պաղպաղակ
«Թամարա» ընկերությունը հիմնադրվել է 1988թ. ք. Երևանում որպես պաղպաղակի արտադրական կոոպերատիվ: «Թամարա» ընկերությունը հանդիսանում է շուկայում պաղպաղակի արտադրության ոլորտո ոլորտի առաջատար ընկերություններից մեկը:
Ընկերության պաղպաղակ արտադրող, փաթեթավորող սարքավորումները և դրանց համար անհրաժեշտ պարագաները հիմնականում ներկրվում է Ավստրիայից և Իտալիայից՝ Technogel, Seda, Chesalpina Food, Cold Car ընկերություններից:
Ընկերությունում արտադրվում են ավելի քան 90 տեսակ պաղպաղակ և պաղպաղակ-տորթեր:
Կաթ
«Թամարա» ընկերությունն իր ուրույն դիրքն ունի կաթի և կաթնամթերքի մթերման, վերամշակման, արտադրման ոլորտներում: Ընկերությունը հումքը ձեռք է բերում 2000մ ծովի մակարդակից բարձր գտնվող մարգահովիտներից` համագործակցելով 200-ից ավել ֆերմերային տնտեսությունների հետ` նրանց ապահովելով մշտական աշխատատեղերով և կայուն եկամտով, ձերբազատելով գյուղացուն կաթի պահպանման, տեղափոխման և իրացման խնդիրներից, ինչն էլ ապահովում է ֆերմային տնտեսությունների զարգացումը:
Ընկերությունում արտադրվում են 15 անուն կաթնամթերք և պանիրների տեսականի, մասնավորապես` կաթ, մածուն, քամած մածուն, յոգուրտ, թան, կեֆիր, կաթնաշոռ, թթվասեր, թթվասերային մթերք, կարագ,կաթի փոշի: Արտադրանքներն ունեն տարբեր բաղադրություններ, յուղայնություններ և փաթեթավորում:
Տեսականին առանձնանում է համային յուրահատկություններով և թարմությամբ: Արտադրանքի որակի ամենօրյա հսկողությունն իրականացվում է հենց գործարանում, որտեղ խստագույնս հետևում են թարմությանն ու անվտանգությանը, մակնշման և պիտանիության ժամկետներին, առանձնակի խստությամբ` մաքրությանը:
Հրուշակեղեն
Ընկերությունն ավելի քան 15 տարի զբաղվում է թխվածքների և թխվածքաբլիթների արտադրությամբ և շուկայում ներկայանում է պարբերաբար թարմացվող տեսականիով: Արտադրության մեջ օգտագործվում են սեփական արտադրության խտացրած կաթն ու կարագը:
Ընկերությունը 2019թ-ի տարեսկզբից խոշոր ներդրում է կատարել` ձեռնամուխ լինելով նոր պահեստների կառուցմանը: Մասնավորապես նախկին ամոնյակային հիմքով պահեստները փոխարինվել են նոր ֆրիոնային համակարգով:
Սառեցված կիսապատրաստվածքներ
Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ի հունվարին. հիմնական գործունեությունը սառեցված կիսապատրաստվածքների արտադրությունն է: Ընկերությունն ապահովված է իտալական, թայվանական բարձրակարգ և արդի սարքավորումներով:
Արտադրության հիմնական հումքն են բարձր որակի ոսկրահանված տավարի միսը, խոզի ճարպը, բարձր տեսակի ցորենի ալյուրը և հայկական հողում աճեցված, հայի քիմքին հարազատ համեմունքները: Ե՛վ հումքը, և՛ արտադրանքը պարբերաբար ենթարկվում են լաբորատոր փորձաքննության: Այժմ ընկերությունն արտադրում է շուրջ քառասունչորս անուն-ապրանք: