0
am

Մեր մասին

Հիմնադրում

«Թամարա» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին ք․ Երևանում որպես պաղպաղակի արտադրական կոոպերատիվ:

1988
Զարգացում

Ծավալներն ընդլայնելու նպատակով՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընկերությունը ձեռք է բերել 2600 ք/մ տարածք`480ք/մ արտադրական տարածքով։

1992
Արտադրամասերի կառուցում

1997թ.-ին նույն տարածքում կառուցվել են լաբորատորիա, մեքենաների մեծ հավաքատեղի` իր արհեստանոցով, պաղպաղակի արտադրամաս, կաթի և կաթնամթերքի ընդունման, վերամշակման արտադրամաս, ալրային և հրուշակեղենիարտադրամաս: Ընկերությունը մշտապես հետամուտ է լինում տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական պրոցեսների տարեցտարի արդիականացմանը:

1997
Առևտրաարդյունաբերական պալատ

2002թ․-ից «Թամարա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ էր:

2002
Հրուշակեղենի արտադրություն

Հիմնադրվել է հրուշակեղենի արտադրության գործարանը, որը շուկայում ներկայանում է պարբերաբար թարմացվող տեսականիով:

2003
Սառեցված սննդի արտադրություն

2007 թվականին հիմնադրվել է սառեցված սննդի արտադրությունը. գործարանը հագեցած է իտալական և թայվանական բարձրակարգ սարքավորումներով։

2007
Առաքման համակարգ

Թամարա ընկերությունը տարեց տարի ընդլայնում է առաքման համակարգը և ավելացնում առաքման մեքենաների խմբաքանակը։

2012
Ներդրումներ

Ընկերությունը 2019թ-ի տարեսկզբից խոշոր ներդրում է կատարել՝ ձեռնամուխ լինելով նոր պահեստների կառուցմանը: Մասնավորապես նախկին ամոնյակային հիմքով պահեստները փոխարինվել են նոր ֆրիոնային համակարգով:

2019

Վիճակագրություն

33 +
Տարիների փորձ
1.000.000
Հաճախորդներ
120 +
Մենք արտահանում ենք

Ռուսաստան

ԱՄՆ

Վրաստան

Պատվոգրեր և մրցանակներ
Մեր գործընկերները
Կապ