0
am
Ընդհանուր դրույթներ
Առաքում և վերադարձ
Ղեկավարվելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` «Օրենք»)՝ սույնով սահմանվում են «Թամարա» ՍՊԸ-ից, որպես վաճառող (այսուհետ՝ «Վաճառող») սույն կայքի միջոցով ձեռք բերված պարենային ապրանքի (այսուհետ՝ «Ապրանք») վերադարձման, փոխարինման պայմանները։

Մասնավորապես՝ այն դեպքում, երբ Սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, Սպառողն իր ընտրությամբ Վաճառողից իրավունք ունի պահանջել՝  
ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ) գնման գնի համաչափ իջեցում.
գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե) առուվաճառքի պայմանագրի լուծում:  

Նշված տարբերակների ընտրությունը պետք է կատարվի՝ հաշվի առնելով առաքված ապրանքատեսակի նկատմամբ դրանց կիրառելիությունը։

Ընդ որում, Ապրանքը համարվում է ոչ պատշաճ որակի, եթե Առաքված ապրանքը չի համապատասխանում Կայքում տվյալ ապրանքի նկարագրությանը և բաղադրային չափանիշներին, կամ Առաքվել է վնասված կամ թերի ապրանք, մասնավորապես`այն կրել է որակական փոփոխություններ, լրացել է փաթեթավորման վրա նշված պիտանիության ժամկետը, առաքված Ապրանքի քանակը չի համապատասխանում Սպառողի կողմից պատվիրված Ապրանքի քանակին:

Ապրանքի՝ պատշաճ որակի ստուգումը պետք է իրականացվի Ապրանքն առաքած առաքիչի ներկայությամբ՝ Ապրանքն առաքելու և Վաճառողի կողմից այն ընդունելու պահին՝ ապրանքային կամ դրամարկղային չեկի ներկայացմամբ։ Այն դեպքում, եթե Առաքիչի կողմից առաքումը կատարելու և Սպառողի կողմից Ապրանքն ընդունելու պահին Ապրանքի՝ ոչ պատշաճ որակի լինելու հանգամանքը չի նշվում Սպառողի կողմից, ապա Առաքիչի՝ առաքման վայրից հեռանալու պահից Ապրանքը համարվում է Սպառողի կողմից ընդունված՝ առանց առարկությունների (ներառյալ՝ դրա որակի կամ քանակի վերաբերյալ)։
Գաղտնիության քաղաքականություն
Մենք կարևորում ենք մեր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման եւ սպասարկման որակի բարելավման նպատակով եւ դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Թամարա գրուպ ՍՊ ընկերության այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ:

1․ Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կամ առնվազն 18 տարեկան եք, կամ էմանսիպացված անչափահաս:
2․Դուք երաշխավորում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին:
3․Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի կտեղեկացնենք գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն բաժնում Ձեր կողմից կայքի օգտագործումը կհամարվի որպես այդ փոփոխությունների ընդունում:
4․ Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները: