0
am

Բլոգ

Միֆեր և իրականություն թթվասերի մասին
Միֆեր և իրականություն թթվասերի մասին
Միֆեր և իրականություն թթվասերի մասին

Միֆեր և իրականություն թթվասերի մասին

Ըստ հարցումների` սլավոնական երկրներում ամենասիրված կաթնամթերքը թթվասերն է: Ռուսական սերուցք կոչվող այս կաթնամթերքը լայն կիրառում ունի նաև Հայաստանում: Այժմ շուկայում առկա թթվասերի տեսակները շատ տարբեր են` և՛ որակով, և՛ բաղադրությամբ, և՛ հումքով և՛ յուղայինությամբ: Թամարայի բլոգը այսօր ձեզ կներկայացնի թթվասերի մասին տարածված միֆերն ու իրական փաստերը:

Միֆ 1. Թթվասերը կարելի է օգտագործել այրվածքների բուժման համար

Իրականություն. իրականում այս միֆը շատ տարածված և բավականին վտանգավոր է, քանի որ թթվասերն ունի յուղային մաս, որը այրվածքի վրա ձևավորում է թաղանթ և չի թողնում, որ վնասված մաշկը շնչի: Բացի այդ` բարձրանում է բորբոքման հավանականությունը:

Միֆ 2. Բնական թթվասերը պետք է լինի կատարյալ սպիտակ, ոչ համասեռ, քաղցր համով

Իրականություն. որակյալ թթվասերը բաց կրեմագույն է լինում, համասեռ, առանց գնդիկների և հատիկների,մակերեսը հարթ է և փայլուն,համը` սովորաբար թթու-կաթնային, առանց դառնության կամ քաղցրության։

Միֆ 3. Նիհարողները պետք է հանեն թթվասերն իրենց սննդակարգից

Իրականություն. թթվասերը կաթնամթերքի մյուս տեսակների համեմատ ավելի բարձր յուղայինություն ունի, բայց այն ներառվում է դիետիկ սննդակարգերում: Օրինակ` դիետոլոգները խորհուրդ են տալիս բոլոր հնարավոր դեպքերում կարագը փոխարինել թթվասերով:

Միֆ 4. Թթվասերը կարող է պարունակել տարբեր հավելումներ

Իրականություն. թթվասերի մեջ չեն կարող լինել կողմնակի հավելումներ, ինչպիսիք են բուսական ճարպերը, կոնսերվանտները, խտացուցիչները: Եթե ​​բաղադրությունը պարունակում է քիմիական բաղադրիչներ, սոյայի, կաթի ճարպի փոխարինիչներ, ապա խոսքը թթվասերային մթերքի մասին է։ Փոխնակ թթվասերը քողարկված է «բուսական-կաթ», «թթվասերային մթերք», «թթվասերային արտադրանք» անվանումներով։ Օգուտների մասին խոսելն ավելորդ է, քանի որ այնտեղ արժեքավոր կաթի ճարպ կամ սպիտակուց չկա։ Թամարա ընկերության կաթնամթերքը պատրաստվում է բացառապես թարմ, անարատ կաթից:

Դե ինչ, այսքանն էր Թամարայի բլոգը, հուսով ենք հավանեցիք միֆ-իրականություն ձևաչափը: Իսկ դուք հետևու՞մ եք մեր բլոգներին, մեզ հետ անչափ հետաքրքիր է, խորհուրդ ենք տալիս ընթերցել դրանցից մեկը` <<Կեֆիրի օգտակարությունները>> բլոգը: Եղե՛ք առողջ և բաց մի՛ թողեք մեր նորությունները: