Մոտենում է աշնան երկրորդ ամիսը, բայց դա դեռ պաղպաղակին հրաժեշտ տալու պատճառ չէ։ Չէ՞ որ Թամարա ընկերությունը պատրաստ է ձեզ ուրախացնել պաղպաղակների հսկայական և չկրկնվող տեսականիով ողջ տարվա ընթացքում։
Բոլորս էլ սիրում ենք պաղպաղակ, ճի՞շտ է, բայց շատերը այն համարում են ոչ օգտակար սնունդ։ Իրականում դա ընդամենը կարծրատիպ է։ Ուստի այսօր Թամարայի բլոգը կփորձի բացահայտել պաղպաղակի օգտակար հատկությունները։ Այո, այո, բացի նրանից, որ պաղպաղակը շա՜տ համեղ է, այն նաև օգտակար է։ Ահա մի քանի օրինակ.
1. Պաղպաղակը կօգնի <<կոփել>> կոկորդը
Երևի կոփման այն եզակի մեթոդներից է, որին երեխաները հաստատ հավանություն կտան։ Պարբերաբար պաղպաղակ ուտելը դրական ազդեցություն կունենա կոկորդի վրա, քանի որ այն աստիճանաբար հարմարվում է սառնությանը։ Իհարկե, այս գործում գլխավորը չափը չանցնելն է։ Եթե պաղպաղակը ուտենք շատ արագ և մեծ կտորներով, ապա կունենանք լրիվ հակառակ արդյունքը։
2. Կաթը առողջության գրավականն է
Դասական պաղպաղակը պատրաստված է կաթից և պարունակում է հանքային նյութերի, ամինաթթուների, վիտամինների և լիպիդների մեծ չափաբաժին։ Այն կարող է բավարարել մարդու` կալցիումի օրական պահանջի 15%-ը։
3. Պաղպաղակը` որպես լավագույն հակադեպրեսանտ
Հավանաբար շատերս նկատել ենք, որ պաղպաղակը բարձրացնում է տրամադրությունը։ Նույնիսկ երազահաններում գրում են, որ երազում պաղպաղակ տեսնելը երջանկության նշան է։
Պաղպաղակի բաղադրության մեջ մտնում է շատ օգտակար ամինաթթու` L-տրիպտոֆան, որը նպաստում է օրգանիզմի կողմից ուրախության հորմոնների` սերոտոնինի, նեյրոմեդիատորի արտադրությանը։ Արդյունքում համեղ դեսերտը էլ ավելի երջանիկ է դարձնում մեզ։
4. Համեղ դիետա պաղպաղակով
Պաղպաղակի բաղադրության մեջ կան հատուկ ամինաթթուներ, որոնք նվազեցնում են սովի զգացումը։ Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ պաղպաղակի չափավոր օգտագործումը չի նպաստում քաշի ավելացմանը` չնայած որ այն պարունակում է ճարպեր։ Իրականում դրանք կենդանական ճարպեր են, որոնք միայն օգտակար են օրգանիզմի համար, իսկ տարբեր հանքանյութերը և վիտամինները լավացնում են մարսողությունը։
Դե ինչ, հուսով ենք մեզ հաջողվեց կոտրել որոշ կարծրատիպեր։ Վայելե՛ք Թամարայի անզուգական պաղպաղակները` վստահ լինելով, որ այն օգտակար է ձեր իսկ օրգանիզմի համար։ Փորձեք նոր համեր և գտեք ձեր երազանքների պաղպաղակը։ Հիշեցնում ենք նաև մեր օնլայն կոնստրուկտորի մասին, որի միջոցով կարող եք հավաքել Ձեր պաղպաղակե տորթն ու պատվիրել այն օնլայն: Պատկերանու՞մ եք. հաշված րոպեներ, և Ձեր պատկերացումների տորթն իրականություն կդառնա, այն էլ՝ պաղպաղակի տեսքով:
Բաց մի՛ թողեք մեր բլոգները նորանոր տեղեկություններ ստանալու համար։ Խորհուրդ կտանք նաև կարդալ մեր <<Պաղպաղակի պատմությունը>> բլոգը։