0
am

Բլոգ

Կեֆիրի օգտակարությունները
Կեֆիրի օգտակարությունները
Կեֆիրի օգտակարությունները

Կեֆիրի օգտակարությունները

Կեֆիրը մարսողության լավագույն խթանիչներից է։ Ամենակարևոր օգտակարություններից մեկը այն է, որ կեֆիրը պարունակում է կաթնային բակտերիաներ, իսկ թթվային pH-միջավայրի շնորհիվ այն օգնում է մարսել սնունդը։ Թամարայի այսօրվա բլոգը ձեզ կներկայացնի կեֆիրի 5 օգտակար հատկությունները.

1.կեֆիրը ցածր կալորիականության շնորհիվ ներառվում է տարատեսակ դիետիկ սննդակարգերի մեջ։ Սակայն կարևոր է հիշել, որ այն չի կարելի չարաշահել, իսկ օրական նորման 250մլ է, այսինքն` 1 բաժակ։ Նիհարողներին խորհուրդ է տրվում օգտագործել յուղազերծված կեֆիր։ Թամարա ընկերության կեֆիրը կատարյալ է նիհարողների համար։

2.կեֆիրը պարունակում է շատ օգտակար նյութեր. վիտամիններ, կաթնային սպիտակուց, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, երկաթ, ցինկ, ինչպես նաև ունի հակասնկային ազդեցություն։

3.օրգանիզմից դուրս է բերում աղերը, տոքսինները, ավելորդ հեղուկը, ինչի շնորհիվ վերանում է վերջույթների այտուցվածությունը։

4.պարունակում է պրոբիոտիկներ, որոնք շատ հարմար են մարդու ստամոքս-աղիքային համակարգի միջավայրին, ուստի դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա։ Բացի դրանից` կեֆիր օգտագործելը լավ է նաև նյարդային և հենաշարժիչ համակարգի համար։

5.մարզիկների համար կեֆիրն անփոխարինելի է, քանի որ այն օգնում է արագ վերականգնվել մարզումներից հետո, հագեցնում է և սպիտակուցների շնորհիվ նպաստում է մկանային մասսայի աճին։

Այսքանն էր Թամարայի բլոգը այսօրվա համար, եղեք առողջ և հիշեք, որ ձեր առողջության առաջին գրավականը որակյալ սնունդն է։ Թամարա ընկերությունն առաջարկում է անարատ կաթնամթերք` նույնիսկ ամենափոքրերի համար։ Իսկ հատուկ նրբաբլիթների սիրահարներին առաջարկում ենք ընթերցել Նրբաբլիթի տեսակները բլոգը։ Մնացե՛ք մեզ հետ։