0
am

Բլոգ

Կոլոլակներ՝ սոուսով
Կոլոլակներ՝ սոուսով
Կոլոլակներ՝ սոուսով

Կոլոլակներ՝ սոուսով

Ճաշի կամ ընթրիքի համար  կատարյալ ուտեստը պետք է լինի հագեցնող, բայց՝ ոչ ծանր: Որպես այդպիսին կարող եք պատրաստել նուրբ, համեղ և հյութալի կոլոլակներ բանջարեղենային սոուսով։ Այն կարող եք մատուցել որպես առանձին ուտեստ կամ խավարտով՝ կարտոֆիլի, մակարոնի, բրինձի, հնդկաձավարի հետ: Թամարա ֆուդի կոլոլակներով այս ուտեստը կրկնակի հեշտ, արագ և համեղ կստացվի:

Պատրաստելու համար հարկավոր է՝

կոլոլակ - մեկ տուփ,

սոխ - կես հատ,

գազար - 1 հատ,

թթվասեր - 2 ճ.գ.,

ջուր - 1 բաժակ,

քաղցր պղպեղ - 1 հատ,

տոմատի մածուկ - 1 ճ.գ.,

աղ - ըստ ճաշակի

աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

ցորենի ալյուր - 1 ճ.գ.,

զտված բուսական յուղ - 3 ճ.գ.:

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստի կոլոլակները հանում ենք սառցարանից և թողնում, որպեսզի մի փոքր հալչի: Պետք է վստահ լինել, որ այն պատրատված է թարմ, բարձրորակ մսից, ուստի Թամարա ֆուդի կիսաֆաբրիկատ կոլոլակները կատարյալ ընտրություն են: Գազարը քերում ենք խոշոր քերիչով, սոխը՝ կիսօղակներով կտրատում։ Քաղցր պղպեղը մաքրում ենք սերմերից և կտրատում խորանարդներով:

Թավայի մեջ տաքացնում ենք բուսայուղը և տապակում բանջարեղենը՝ սոխը, գազարը և քաղցր պղպեղը։ Հաջորդ քայլով թավայի մեջ ավելացնում ենք եռման ջուր, ավելացնում ենք թթվասերը, տոմատի մածուկը և ալյուրը ու խառնում։ Ստացված զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։ Ավելացնում ենք կոլոլակները, կափարիչով ծածկում տապակը և եփում մարմանդ կրակի վրա մոտ 25 րոպե։ Ամենահամեղ սոուսով կոլոլակները պատրաստ են:

Ընտրելով լավագույն ուտեստները՝ առաջին հերթին հոգեք տանում ձեր և ձեր հարազատների առողջության մասին: Հետևե՛ք Թամարա բլոգի նորություններին, այստեղ կգտնեք ամենաօգտակար և հետաքրքիր հոդվածները խոհարարների համար: Առավել հետաքրքրասերներին առաջարկում ենք ընթերցել նաև <<Վրացական խաչապուրիի 10 տեսակ>> բլոգը: