0
am

Բլոգ

Կաթնաշոռի գաղտնիքները

Կաթնաշոռի գաղտնիքները

Բոլորս գիտենք կաթնամթերքի` հատկապես կաթնաշոռի օգտակարությունների մասին, գիտենք, որ այն առողջարար է և պետք է ներառվի մեր սննդակարգի մեջ։ Սակայն կարևոր է նաև իմանալ, թե ինչ օգուտներ ունի, ում համար է այն օգտակար և ինչպես պետք է օգտագործել` առավելագույն արդյունքի համար։ Թամարայի այսօրվա բլոգը կպարզաբանի հենց այս հարցերը ։

· Ընդհանուր առմամբ կաթնաշոռը շատ հարուստ է B խմբի վիտամիններով, ֆոսֆորով, կալցիումով, սպիտակուցներով և կաթնային բակտերիաներով, հետևաբար այն շատ կարևոր է առողջ ապրելակերպ վարողների և սպորտով զբաղվողների համար։

· Կաթնային սպիտակուցը պատկանում է բարդ սպիտակուցների դասին, մարսելու համար ավելի երկար ժամանակ է պետք։ Այդ իսկ պատճառով դիետոլոգներն առաջարկում են կաթնաշոռը ներառել նախաճաշի մեջ կամ օգտագործել օրվա առաջին կեսին, քանի որ այն կապահովի անհրաժեշտ էներգիա ողջ օրվա համար։

· Ցածր յուղայինություն ունեցող կաթնաշոռը գրեթե չի ազդում արյան մեջ գլյուկոզայի քանակին, ուստի այն կարող է կատարյալ այլընտրանք հանդիսանալ շաքարային դիաբետ ունեցող անձանց համար, ում հակացուցված են կաթնամթերքի այլ տեսակները։

· Կաթնաշոռը նպաստում է երեխաների մոտ ամուր ոսկրային համակարգի և ատամնաշարի ձևավորմանը։ Հիմնականում երեխաների սննդակարգում ներառվում է 6 ամսականից։

· Այն ունի շատ օգտակար է նաև կանանց համար, քանի որ օգնում է պահպանել մազերի և մաշկի երիտասարդությունը, բարելավում է եղունգների որակը։

· Կաթնաշոռը առանձնակի նշանակություն ունի հղիների համար, քանի որ օգնում է և՛ պտղի ողնաշարի ձևավորմանը, և՛ մորը։ Հղիության վաղ օրերից կաթնաշոռ օգտագործելով` կանայք կարող են կանխել ատամների, ոսկրերի հետ կապված խնդիրները, մազաթափությունն ու մաշկային խնդիրները:

· Չնայած բոլոր օգուտներին` կաթնաշոռը, ինչպես ցանկացած այլ սննդատեսակ, չի կարելի չարաշահել։ Դրա օրական նորման 200-250 գրամ է, որը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ միանգամից:

· Տան պայմաններում պատրաստված կաթնաշոռը կարող է շատ յուղոտ լինել և պարունակել միկրոբներ, որոնք կհանգեցնեն տարբեր խնդիրների։ Ըստ այդմ՝ կարևոր է նաև որակյալ կաթնաշոռի ընտրությունը. Թամարա ընկերությունը արտադրում է յուղազերծվսծ կաթնաշոռ` պատրաստված անարատ կաթից,որը հարմար է նույնիսկ ամենափոքրերին։

Դե ինչ,սիրելի հետևորդներ, հուսով ենք` բլոգը օգտակար էր և հետաքրքիր: Մնացե՛ք Թամարայի հետ, բաց մի՛ թողեք մեր նորությունները և վայելե՛ք լավագույն կաթնամթերքը: Քանի որ ձմռանը` համավարակի պայմաններում, շատ կարևոր է առողջությանը և իմունային համակարգին հետևելը, կառաջարկենք ընթերցել մեր Կաթնամթերքը՝ իմունիտետի լավագույն խթան բլոգը: