Թամարա ընկերությունն արտադրում է մի քանի տեսակի պելմենիներ, որոնք կարող եք վայելել ցանկացած եղանակով։ Այսօր կներկայացնենք սոուսով տապակած պելմենիի հեշտ և համեղ բաղադրատոմս։
Տապակը տաքացնում ենք, լցնում բուսայուղ և ավելացնում Թամարայի պելմենիներ։ Տապակում ենք բոլոր կողմերից մինչև խմորը խրթխրթան դառնա և կարմրի:
Ապա ավելացնում ենք 1 բաժակ ջուր և եփում բարձր ջերմաստիճանով մոտ 10 րոպե։ Եթե ջուրն ամբողջությամբ չի գոլորշիացել, մնացածը պետք է քամել։ Ավելացնել 100 մլ սոյայի սոուս։ Պելմենիները չպետք է լողան մեջը, բայց սոուսը պետք է այնքան լինի, որ դրանք թեթև տապակվեն: Տապակել-եռացնել 5-7 րոպե և ավելացնել 100-150 գ թթվասեր։ Եփել թթվասերի մեջ կափարիչի տակ ևս մի քանի րոպե։ Եվ վերջ, ամենահամեղ տապակած պելմենին պատրաստ է։
Հետաքրքիր է՝ չինական, ճապոնական, կորեական խոհանոցում տապակած պելմենին այլ կերպ են անվանում․ Jiaozi, gyoza, mandu, ուտեստները պատրաստվում են տարբեր ձևերով և կարելի է տապակել տապակի մեջ, ջեռոցում, շոգեխաշել, եփել կամ խաշել:
Տապակած պելմենիների ձևը կարող է շատ տարբեր լինել՝ և՛ օվալաձև, և՛ քառակուսի, երկարավուն, պարկավոր: Միջուկն ամենից հաճախ խառնում են՝ աղացած միսը, թռչնամիսը կամ ձուկը համակցում են բանջարեղենի հետ, օրինակ՝ կաղամբով, ցուկինիով, սոխով, սնկով։ Մենք ընտրել ենք ձեզ համար լավագույն տարբերակը, վայելե՛ք ողջ ընտանիքով։ Շարունակեք հետևել Թամարայի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Նրբաբլիթների միջուկների տարբերակներ» բլոգը։