0
am

Բլոգ

Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով
Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով
Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով

Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի հաճախ կանգնում է այս հարցի առաջ. <<Ի՞նչ պատրաստել շերտավոր խմորով>>: Թամարա ընկերությունը ոչ միայն արտադրում է բարձրորակ շերտավոր խմոր, այլև ձեզ է ներկայացնում մի քանի արագ և հեշտ բաղադրատոմս:


1. Լցոնած սնկով նախուտեստ

Պատրաստման համար անհրաժեշտ է՝ 250գ շերտավոր խմոր, 15 միջին չափի սունկ, 1 գլուխ սոխ, 50գ բեկոն, 10 սև ձիթապտուղ, 110գ պինդ պանիր, 1 ճ.գ. սոյայի սոուս, 1 ճ.գ.  ձիթապտղի ձեթ.

Պատրաստում եղանակը՝ սնկի գլխարկներին լցնել սոյայի սոուս։ Սնկի ոտքերը դանակով մանրացնել սոխի, բեկոնի ու ձիթապտուղի հետ միասին, ավելացնել աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի, և լցոնել գլխարկները։ Թեթևակի գրտնակված խմորից բաժակով շրջաններ կտրատել, յուրաքանչյուրի վրա դնել լցոնած գլխարկ, վրան շաղ տալ պանիր և թխել ջեռոցում։


2. Շերտավոր եռանկյունիներ՝ երշիկով

Ձեզ անհրաժեշտ է՝ 250գ շերտավոր խմոր, 100գ երշիկ, 100գ պինդ պանիր, 1 ճ.գ. չոր կանաչիների խառնուրդ, 1 ձու.

Պատրաստումը՝ միջուկի համար խառնել քերած երշիկը, պանիրը, ավելացնել համեմունքները։ Գլորված խմորը կտրատել քառակուսիների, լցնել միջուկը, ծայրերը պատառաքաղով ամրացնել, հարած ձու քսել վրան, թխել ջեռոցում։


3. Շերտավոր ռուլետներ՝ ջեմով

Ձեզ անհրաժեշտ է՝ 250գ շերտավոր խմոր, 120գ պինդ ջեմ՝ ըստ նախասիրության, 1 ձու, շաքարի փոշի։

Պատրաստումը՝ շերտավոր խմորը կտրատել եռանկյունիների, մեջտեղի մասում դնել մի գդալ ջեմ և փաթաթել թխվածքաբլիթի տեսքով։ Քսել ձվով, թխել ջեռոցում և ջեռոցից հանելուց հետո շաղ տալ շաքարի փոշի:


4. Շերտավոր խխունջներ՝ դարչինով

Անհրաժեշտ է՝ 1000գ խմորիչով շերտավոր խմոր, 75գ կարագ, 160գ շաքարավազ, 1 ձու, 2-3 ճ.գ. աղացած դարչին, մի պտղունց աղ։

Պատրաստումը՝ շերտավոր խմորը հալեցնում ենք, գրտնակում բարակ ուղղանկյան ձևով, քսում փափկած կարագ՝ թողնելով ծայրը մոտ 3 սմ։ Հավասարաչափ շաղ տալ աղի, շաքարավազի և դարչինի խառնուրդը, եզրերը կրկին մաքուր թողնելով։ Ռուլետը պինդ պտտել, սուր դանակով կտրատել 15-16 մասի, ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել տաք տեղում։ Վրան քսել ձու և թխել ջեռոցում։

Դե ինչ, այսքանն էին այսօրվա արագ բաղադրատոմսերը, որոնք, հուսով ենք, ձեզ դուր կգան: Թամարա ֆուդի շերտավոր խմորը կատարյալ ընտրություն է ցանկացած ուտեստ պատրաստելու համար, քանի որ պատրաստված է բարձրորակ բաղադրիչներով, շատ թեթև և փխրուն է: Բաց մի թողեք Թամարայի նորությունները, ընթերցեք նաև <<10 հետաքրքիր փաստ պաղպաղակի մասին>> բլոգը: