Պիցցան ամենահեշտ պատրաստվող իտալական ուտեստներից մեկն է: Հեշտ պատրաստման, ինչպես նաև համերի և միջուկների հարստության շնորհիվ այն կարողացել է գրավել ողջ աշխարհի գուրմանների սրտերը: Պիցցան երբեք ձանձրալի չի դառնում, քանի որ միշտ կարելի է նոր համադրություններ գտնել, անընդհատ փոփոխություններ կատարել: Այսօր Թամարայի բլոգում ուրախ ենք ներկայացնել պիցցայի 5 ամենահայտնի տեսակները:
5.Պիցցա՝ ծովամթերքով
Ի սկզբանե այս պիցցան ուներ իր անունը, բայց մարդկանց մեջ հենց «ծովամթերքով պիցցա»-ն արմատացավ օգտագործվող միջուկի պատճառով: Որպես կանոն, այս պիցցան պատրաստվում է Իտալիայի թարմ ծովային կենդանիներից։ Այն պարունակում է կաղամար, միդիա, ութոտնուկ, ծովախեցգետին և այլ ծովամթերք, որոնք իսկապես դրախտային համ են ստեղծում մոցարելլա պանրի, թարմ համեմունքների և սոուսի հետ միասին: Իտալիա այցելելիս սա առաջին ուտեստներից է, որ պետք է փորձել:
4. Չորս պանիր
Պանրային ուտեստների սիրահարները պարզապես չեն կարող անտարբեր անցնել «Four Cheese» պիցցայի կողքով, քանի որ դրանում օգտագործվում են լավագույն պանիրները: Այս պիցցայի տարբերակիչ առանձնահատկությունը տոմատի սոուսի բացակայությունն է, որը լրացնում է հարուստ պանրային համը։
3. Դիաբլո
Կծու սիրողները իսկապես կգնահատեն Դիաբլո պիցցան, որի բաղադրիչներն են՝ բեկոն, պեպպերոնի, կծու պղպեղ, բուլղարական պղպեղ, մոցարելլա պանիր և շիրաչի սոուս: Այս բաղադրիչների համադրությունը շատ սիրված է, իսկ կծու համը էլ ավելի ախորժելի է դարձնում ուտեստը:
2. Սիցիլիական
Համով հարուստ «Sicilian» պիցցան դուր կգա անսովոր և համարձակ համադրությունների բոլոր սիրահարներին: Որպես կանոն, այն ունի քառակուսի ձև, բայց երբեմն պատրաստում են նաև օվալաձև։ Անչոուսը, լոլիկն ու պեկորինո պանիրը պիցցայի ստանդարտ բաղադրիչներն են: Տարբեր բաղադրատոմսերով սունկ, ձիթապտուղ, համեմունքներ կամ սոխ են ավելացնում՝ ավելի մեղմ կամ, ընդհակառակը, կծու համ տալու համար։
1. Մարգարիտա
Մարգարիտան համարվում է աշխարհի ամենահայտնի պիցցան։ Նրա զարմանալիորեն նուրբ և մեղմ համը, որը ստացվում է սերուցքով, լոլիկի սոուսով, տոմատով և մոցարելլա պանրով, կարող է զարմացնել բոլորին: Նա ձեզ անտարբեր չի թողնի առաջին իսկ համտեսումից, քանի որ բաղադրիչների պարզ և միևնույն ժամանակ հարուստ համադրությունն անչափ հաճելի է քիմքին:
Պիցցայի առանձնահատկություններից է նաև այն, որ մարդիկ նախընտրում են գնել այն կամ պատվիրել, իսկ ընկերների հետ պատրաստելը միշտ վերածվում է յուրօրինակ հավաքույթի: Երկու դեպքում էլ պահանջվում է բավականին երկար ժամանակ առաքման կամ պատրաստելու համար, իսկ Թամարա ֆուդի պիցցան ամենահեշտ ու արագ պատրաստվող տարբերակն է, որի համար պահանջվում է ընդամենը 3-5 րոպե, իսկ անմահական համը կդառնա ձեր ամենասիրելին:
Մնացեք Թամարայի բլոգի հետ հետաքրքիր բաղադրատոմսերի, խոհարարական գաղտնիքների համար, իսկ թե ինչ համեղ ուտեստ կարող եք պատրաստել կոլոլակով, ընթերցեք «Կոլոլակներ՝ սոուսով» բլոգում: