Նրբաբլիթներ սիրում են բոլորը, քանի որ այն լինում է շատ բազմազան։ Համեղ ուտեստ ստանալու համար կարելի է օգտագործել ամենատարբեր միջուկներ ու հավելումներ՝ կախված նախասիրություններից և ճաշակից։ Թամարա ֆուդի անմահական մսով նրբաբլիթները, վստահ ենք, փորձել եք, իսկ Թամարայի այսօրվա բլոգում կներկայացնենք միջուկների ևս մի քանի տարբերակ, որ կարող եք ինքներդ պատրաստել։
Նրբաբլիթներ լոլիկի չատնիով և ավոկադոյով
Սա շատ անսովոր միջուկ է բացարձակ աստվածային համով նրբաբլիթների համար։ Լոլիկի քաղցրությունը և ավոկադոյի նրբությունը պարզապես կատարյալ համադրություն են ձեր բարակ նրբաբլիթների առանց այն էլ զարմանահրաշ համը լիարժեք դարձնելու համար: Համոզված եմ, որ նրանց համար, ովքեր սիրում են ինչ-որ նոր բան փորձել, սա լավագույն տարբերակն է։
Նրբաբլիթներ մեղրի միջուկով
Սա նույնիսկ միջուկ չէ, այլ պարզապես համեղ սոուս բլիթների համար․ մեղրի, թթու կիտրոնի հյութի և բուրավետ համեմունքների քաղցրության պարզ համադրություն։ Մնացած ամեն ինչ ավելորդ է։ Պարզապես չեք հավատա, թե որքան համեղ կարող է լինել նման պարզ մեղրային սոուսը: Բլիթների վրա մի քիչ սոուս լցրեք կամ պարզապես թաթախեք այն սոուսի մեջ։
Կրեպ նարանջի միջուկով
Չնայած իրականում դրանք նարնջի սոուսով նրբաբլիթներ են՝ ուտեստն ունի ֆրանսիական անունը՝ կրեպ սուզետ: Դա ռոմանտիկ է հնչում, բայց թվում է, որ միայն ֆրանսիացի խոհարարը կարող է այն պատրաստել։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, և այս համեղ նրբաբլիթները պատրաստելու համար հատուկ հմտություններ պետք չէ ունենալ։ Ընդամենը մի քիչ կիտրոնի հյութ, կոնյակ և նարինջ։
Բանանի միջուկով կրեպ
Նման միջուկը իդեալական գտածո է ծույլերի համար։ Բացի նրբաբլիթներից՝ այս դեպքում պատրաստելու բան չկա․ պարզապես կտրատեք բանանը և խառնեք թթվասերի և քնջութի սերմերի հետ։ Սա հիանալի տարբերակ է ամեն օրվա համար:
Նրբաբլիթներ դդումով և խնձորով
Այս բաղադրատոմսում համատեղվել են քաղցր դդումն ու մի փոքր թթու խնձորը: Ընդամենը անհրաժեշտ է միջուկի բաղադրիչները քերիչով անցկացնել: Համոզված եմ, որ ձեզ անպայման դուր կգան դդմի և խնձորի միջուկով օրիգինալ բլիթները։
Նրբաբլիթներ սնկով
Դասական նրբաբլիթի միջուկներից մեկը սունկն է։ Սակայն այն մի փոքր հետաքրքիր դարձնելու համար առաջարկում ենք ոչ միայն սունկը տապակել, այլև պատրաստել կարմիր գինու հավելումով։ Թվում է, թե նույն սունկն է, բայց համն առանձնահատուկ է դառնում։
Ուրախացրեք ձեր հարազատներին ամենահամեղ նրբաբլիթներով, իսկ Թամարայի բլոգում գտեք նոր գաղափարներ։ Մնացե՛ք մեզ հետ, իսկ թե ինչպես զարգացնել երեխայի սննդակարգը, ընթերցեք «Ե՞րբ ներմուծել յոգուրտը երեխայի սննդակարգ» բլոգում։