0
am

Բլոգ

Կաթնամթերքը՝ իմունիտետի լավագույն խթան
Կաթնամթերքը՝ իմունիտետի լավագույն խթան
Կաթնամթերքը՝ իմունիտետի լավագույն խթան

Կաթնամթերքը՝ իմունիտետի լավագույն խթան

Արդեն ձմեռ է, չնայած որ տարվա այս եղանակի խորհրդանիշ ձյունը ուշանում է, դրսում բավականին ցուրտ է, և ճիշտ ժամանակն է մեր իմունային համակարգի մասին հոգ տանելու: Համաճարակային իրավիճակում դա առավել կարևոր է դառնում: Ինչպես գիտենք՝ կաթնամթերքը մեր իմունային համակարգի լավագույն բարեկամն է: Թամարայի այսօրվա բլոգը հենց դրա մասին է: Կաթը միշտ եղել է առողջ սնվելու բաղադրիչ: Բոլորի մանկության հիշողությունները կապված են այն բանի հետ, որ մայրերը վազում էին իրենց հետևից՝ ստիպելու նրանց կաթ խմել: Դա առողջ նախաճաշի անսակարկելի մասն էր, միշտ եղել է և կլինի: Բայց մենք երբևէ հարցրե՞լ ենք ինքներս մեզ, թե ինչու է այդքան կարևոր կաթ խմել, ի՞նչ է դա անում: Եկեք պարզենք. Ահա կաթի և կաթնամթերքի 4 օգտակար հատկությունների ցանկը՝ համաձայն տարբեր հետազոտությունների, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում:


Լավ է շաքարախտով հիվանդների համար

Վերջերս մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ արյան գլյուկոզի մակարդակը կարելի է վերահսկել՝ առավոտյան կաթնաշոռ ուտելով: Գիտնականներն ասում են, որ եթե առավոտյան սպիտակուցներով հարուստ կաթնաշոռն ուտում են հացահատիկի հետ, ապա  ստամոքսում արտադրվում են հորմոններ, որոնք դանդաղեցնում են մարսողության գործընթացը և առաջացնում հագեցվածության զգացում: Սա կապահովի, որ մարդը ավելի քիչ սնունդ օգտագործի, ինչը կպահպանի արյան շաքարը և կկանխի գիրանալու վտանգը:


Ալերգիայի  ավելի քիչ հավանականություն

Հում կաթը, որը չպաստերիզացված և չհամասեռացված կաթն է, որը տալիս են խոտով կերակրվող կովերը, միշտ քննադատության է ենթարկվել: Բայց այս կաթն ավելի շատ օգուտներ ունի, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Կաթը պարունակում է այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են պրոբիոտիկները, վիտամին D-ն և իմունոգլոբուլինները, որոնք ուժեղացնում են իմունային համակարգը և իրենց հերթին նվազեցնում ալերգիայի վտանգը: Վստահեցնում ենք,որ առավոտյան 1 բաժակ Թամարայի կաթը կօգնի ավելի արդյունավետ պայքարել ալերգիայի դեմ:


Բարելավում է սրտի աշխատանքը

Թեև մենք հիմնականում կապում ենք կաթը ոսկորները ամրացնող կալցիումի հետ, այն նաև կարող է օգնել նվազեցնել սրտանոթային հիվանդությունները և ինսուլտ ստանալու հավանականությունը: Կաթը պարունակում է մագնեզիում և կալիում, որոնք կարող են օգնել նվազեցնել արյան ճնշումը և բարձրացնել արյան հոսքը դեպի կենսական օրգաններ, ինչը նվազեցնում է ճնշումը սրտի, ինչպես նաև սրտանոթային համակարգի վրա:


Լավացնում է ուղեղի աշխատանքը

Երեխաների համար կաթը պետք է լինի սննդի անբաժանելի մաս, քանի որ այն B վիտամինների լավ աղբյուր է, որոնք նպաստում են ուղեղի լավ աշխատանքին և անփոփոխ պահում քուն-արթնացման ցիկլերը: Կովի կաթը, մասնավորապես, օգտակար է երեխաների համար, քանի որ այն ունի լինոլաթթվի ցածր պարունակություն՝ միաժամանակ ունենալով ավելի բարենպաստ LA/ալֆա-լինոլենիկ հարաբերակցություն:

Դե ինչ, այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, հուսով ենք՝ Թամարայի բլոգը հետաքրքիր և օգտակար էր: Եղե՛ք առողջ, պաշտպանվե՛ք ոչ միայն դիմակով, այլև իմունային համակարգին օգնելով: Այդ հարցում ձեզ կօգնի <<Թամարա>> կաթնամթերքի լայն տեսականին: Բաց մի՛ թողեք մեր բլոգները, դրանք անչափ հետաքրքիր են: Առավել քաղցրասեր-հետաքրքրասերներին առաջարկում ենք << Խտացրած կաթ. ինչպե՞ս ստեղծվեց ու տարածվեց աշխարհով մեկ>> բլոգը: