Տարվա ցուրտ եղանակներին ընկերական, ընտանեկան հավաքույթների ամենատարածված առիթներից մեկը խաշի ճաշկերույթն է, որը դարձել է մի ինքնատիպ տոնախմբություն, համաձա՞յն եք: Ավանդական դարձած խաշի սեղանը շատ հաճախ է համախմբում ամենահարազատներին, և հենց այդ պատճառով է, որ շատ սիրված է: Այսօր Թամարայի բլոգը կներկայացնի խաշի պատմությունը:
Նախ անդրադառնանք ուտեստի անվանը, որը առաջացել է <<խաշել>> բայի արմատից, քանի որ, ինչպես գիտենք, այս ուտեստը շատ երկար են եփում: Երբեմն այն կրակի վրա թողնում են մեկ օրից ավել: Որպես կանոն՝ որքան շատ են եփում, այնքան համեղ է ստացվում: Թամարա ֆուդի խաշը կատարյալ է՝ պինդ արգանակով և առատ մսով, որը հալչում է բերանում:
Այժմ անցնենք ուտեստի պատմությանը: Այսօր այդքան սիրված ուտեստը, որը ճաշակելու համար մարդիկ հավաքույթներ են կազմակերպում, նախկինում համարվում էր աղքատների ուտեստ: Այո, այո, այն ուտում էին միայն աղքատները: Հարուստները մսավաճառներից գնում էին մսի ամենալավ կտորները, որոնք թանկ արժեին և ոչ բոլորին էին հասանելի: Աղքատները կարողանում էին գնել միայն էժան կտորները՝ գլուխ, ոտքեր, պոչ, իսկ այլ մթերքներ գնելու համար գումարն այլևս չէր հերքում: Մսի այդ կտորները խաշում էին ջրում այնքան, մինչև ջուրը սպիտակի. ոչ այդքան համեղ ճաշը պատրաստ էր: Ժամանակի ընթացքում ավելացան մյուս բաղադրիչները՝ սխտորը և լավաշը, և աղքատների ուտեստից խաշը վերածվեց հատուկ արարողակարգի: Խաշն ավանդաբար ուտում են ցուրտ եղանակին, վաղ առավոտյան։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ, կանաչի։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ, իսկ առավել քաջերն այն ճաշակում են բացօթյա պայմաններում:
Դե ինչ, այսքանն էր Թամարայի բլոգը ավանդական կերակուրի մասին, մնացեք մեզ հետ, քանի որ սպասվում են էլ ավելի հետաքրքիր նյութեր տարբեր ուտեստների, կաթնամթերքի տեսակների մասին: Առավել հետաքրքրասերներին առաջարկում ենք ընթերցել <<Միֆեր և իրականություն թթվասերի մասին>> բլոգը: