«Թամարա»ՍՊԸ-ն (ՀՎՀՀ՝ 03500525) հիմնադրվել է 1988թ., ք Երևանում որպես պաղպաղակի արտադրական կոոպերատիվ: 1992թ․-ին, ծավալներն ընդլայնելու նպատակով, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ընկերությունը ձեռք է բերել 2600 ք/մ տարածք` 480ք/մ արտադրական տարածքով, որտեղ 1997թ.-ին կառուցվել են լաբորատորիա, մեքենաների մեծ հավաքատեղի` իր արհեստանոցով, պաղպաղակի արտադրամաս, կաթի և կաթնամթերքի ընդունման, վերամշակման արտադրամաս, ալրային և հրուշակեղենի արտադրամաս:
Ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներից են առողջության համար անվտանգ և որակյալ արտադրանք ապահովելը, արտադրանքի որակի խիստ վերահսկումը, սպառողներին մշտապես նոր տեսականու մատուցումը: Ընկերությունը մշտապես հետամուտ է լինում տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական պրոցեսների տարեցտարի արդիականացմանը:
Ներդրված ժամանակակից եվրոպական հոսքագծերն ու սարքավորումներն ապահովում են արտադրանքի` միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչը նշանակում է, որ արտադրական պրոցեսում հնարավորինս նվազում է մարդու և հումքի շփման հավանականությունը:
«Թամարա» ընկերությունը 2000թ.-ին ստացել է Միջազգային Ստանդարտների համապատասխանության վկայական` ISO 9002:98, 2003-ին` ISO 9001:2002, 2013-ին` ISO 9001:2008:
2002թ-ից «Թամարա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ է: Նշենք, որ «Թամարա» ՍՊԸ-ն գործում է Աբովյան քաղաքում, հետևաբար աշխատատեղերի կարևոր խնդիր է լուծում տարածաշրջանում: Ընկերությունն ապահովում է տարեկան միջինում 250 աշխատատեղ: «Թամարա» ընկերությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ և´ արտահանման, և´ ներմուծման, և´ տեղական շուկայում: